×


«Երեւան Մոլ»-ը երեկ նշում էր իր ծննդյան 4-րդ տարեդարձը

Երեւան Մոլը 4 տարեկան է:)

Տոնական խաղարկություն, բազմաթիվ նվերներ ու անակնկալներ, հյուրասիրություն եւ մրցույթներ` «Երեւան Մոլ»-ը երեկ նշում էր իր ծննդյան 4-րդ տարեդարձը: Հայաստանի ամենամեծ առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում այցելուներին առավոտից դիմավորում էին բարձր տրամադրությամբ եւ հատուկ առաջարկներով:

Ներս մտնելուն պես հյուրերին սպասում էր անվճար ֆոտոնկարահանման անկյունը, իսկ նրանք, ովքեր ցանկանում էին գեղեցիկ դիմահարդարում ունենալ տոնական այդ օրը, կարող էին մոտենալ beauty-անկյուն, որտեղ աշխատում էին «M.A.C» եւ «Rouge» խանութ-սրահների հմուտ դիմահարդարները: Առանձին տաղավարներում էլ Toto Gaming-ը նարդու եւ բլոտի առաջնություն էր կազմակերպել: Անակնկալները, սակայն, այսքանով չէին սահմանափակվում. էլ ի՞նչ ծննդյան օր առանց հյուրասիրության:

«Երեւան Մոլ»-ը երեկ նշում էր իր ծննդյան 4-րդ տարեդարձը


Ժամը 15:00-ին տեղի ունեցավ տոնական մեծ տորթի հյուրասիրություն, իսկ ամբողջ օրվա ընթացքում այցելուներին հյուրասիրում էին նաեւ Coca-Cola ընկերության ներկայացուցիչները: Կեսօրից էլ ներկաների երաժշտական բարձր տրամադրությունն ապահովում էր DJ Güevo-ն:

Թեեւ ծննդյան տոներին սովորաբար հյուրերն են նվերներով ներկայանում, բայց Երեւան Մոլը, չխախտելով ավանդույթը, այս անգամ եւս բազմաթիվ նվերներ եւ անակնկալներ մատուցեց իր այցելուներին: Ժամը 19:00-ից մեկնարկեց հոբելյանական խաղարկությունը, որին մասնակցում էին 4000 դրամի եւ ավել գնումներ կատարած հաճախորդները: Խաղարկվում էր տասը 50 000 դրամ արժողությամբ նվեր քարտ եւ բազում այլ նվերներ Երեւան Մոլի խանութ-սրահների կողմից:

«Երեւան Մոլ»-ը երեկ նշում էր իր ծննդյան 4-րդ տարեդարձը


Խաղարկության մասնակիցներից շատերն այնքան կտրոն ունեին, որ հնարավորություն ունեցան շահելու մեկից ավելի մրցանակներ: Տիկին Հայկանուշը, օրինակ, խաղարկության 14 կտրոն ուներ, որոնցից 5-ն արդեն շահել էր եւ դեռ սպասում էր մյուսների հերթին: Մեզ հետ զրույցում նա խոսովանեց, որ ամեն անգամ իր անունը լսելով` ամաչելով է մոտենում բեմին, թեեւ անչափ ուրախ է իր նվերների համար. «Շատ անսպասելի էր այս ամենն ու շատ հաճելի: Գնումներիս գումարն էլ արդեն դուրս եկավ` շնորհիվ նվեր-քարտերի»,- կատակեց նա:

Երեւան մոլի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է իրենց հաջողվում շուկայում առկա մեծ մրցակցության պայմաններում շարունակել առաջատար դիրքեր զբաղեցնել: Նա ընդգծեց, որ այդ ամենն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի, նոր ծրագրերի ու նախագծերի, ինչպես նաեւ շուկային ներկայացվող նոր արտադրանքի շնորհիվ է.

«Մենք ամեն օր հյուրընկալում ենք հազարավոր այցելուների ամբողջ Հայաստանից եւ արտերկրից: Այստեղ տեղակայված են 120-ից ավելի բրենդային խանութներ` ներառյալ տարածաշրջանում ամենամեծ «ZARA» սրահը եւ Հայաստանում միակ «Mango Man»-ը: Ունենք նաեւ շատ այլ բրենդեր, որոնք մեր երկրում միայն Երեւան Մոլում են ներկայացված, ինչպես, օրինակ, «Carrefour» հիպերմարկետը, «Zara Home»-ը, «M.A.C»-ը, Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնը՝  Նավապետ Քիդի գանձերի կղզին, եւ ամենբարձր որակի պատկեր ու ձայն ապահովող KinoPark 4K կինոթատրոնը»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Ինգա Մուրադյանը, ով էլ վարում էր տոնական խաղարկությունը:

«Երեւան Մոլ»-ը երեկ նշում էր իր ծննդյան 4-րդ տարեդարձը


Նրա խոսքով` 2016 թ-ին Երեւան Մոլը թողարկել է ոլորտում միակը հանդիսացող հաճախորդների հավատարմության ծրագիրը՝ Ակումբային քարտը, որը մոլի քարտապաններին հնարավորություն է տալիս գնումների դիմաց կուտակել միավորներ եւ դրանք փոխարինել նվերների հետ: Հաճախորդներին ավելի մոտ լինելու եւ վերջիններիս մոլի նորություններին տեղեկացնելու նպատակով Երեւան Մոլը 2015 թ-ին թողարկեց նաեւ իր բջջային հավելվածը, որը հասանելի է Android եւ iOS համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: «Երեւան Մոլ» բջջային հավելվածի միջոցով օգտատերերը կարող են ծանոթանալ մոլում գործող զեղչերին, ակցիաներին, գնել ԿինոՊարկի օնլայն տոմս, Ակումբային քարտը կցել հավելվածին, եւ այլն: Ի դեպ, մի քանի օրից կվերագործարկվի ԿինոՊարկի նոր կայքը, որի միջոցով նույնպես հնարավոր կլինի  գնումներ կատարել:

Ինգա Մուրադյանը հայտնեց նաեւ, որ առաջիկայում պատրաստվում են Երեւան Մոլի տարածքում տեղադրել ինտերակտիվ տերմինալներ եւ քարտեզներ, որոնք կհեշտացնեն հաճախորդների` մոլի տարածքում արագ կողմնորոշվելու եւ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու գործընթացը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արշակ Կոստանդյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW