“Dorians”-ը երեկ ռոքեց “Արամ Խաչատրյան” համերգասրահը, որտեղ հավաքվել էին փոքրից մեծ բոլոր նրանք, ովքեր երկրպագում են բենդին եւ, առհասարակ, ռոքի սիրահար են. չէ՞ որ “Երաժշտության շաբաթ Երեւանում” փառատոնի կազմակերպիչները ռոքի օրը վստահել էին հենց ու միայն “Dorians”-ի տղաներին:):
"Dorians"-ի վոկալիստ Գոռ Սուջյանը
Երկար սպասված համերգը մեկնարկեց, երբ բեմում հայտնվեց փառատոնի համապրոդյուսեր, գլխավոր ռեժիսոր, շոումեն Էմիլ Կարատն ու բեմ հրավիրեց ռոք-խմբի վոկալիստ Գոռ Սուջյանին` իրականացնելու “Հարդասենյակում” կոչվող թոք-շոուն: Նշենք, սակայն, որ հանդիսականներից շատերը սպասում էին, որ իրենց ընձեռվելու է եզակի հնարավորություն “ներխուժել” տղաների իրական հարդասենյակ ու “մասնակցել” տեղի անցուդարձին, բայց, ինչեւէ..:):
Էմիլ Կարատն ու Գոռ Սուջյանը
Մի քանի րոպե տեւած թոք-շոուի ընթացքում Էմիլ Կարատը Գոռին հղեց ամենատարբեր հարցեր, որոնց պատասխաններն արժանացան ներկաների բուռն ծափահարություններին: Զվարճանքն ավարտվեց, երբ շոումենն իր տեղը զիջեց ռոք-խմբի երաժիշտներ Գագասին, Էդգար Սահակյանին, Արման Փահլեւանյանին ու Արման Ջալալյանին: Տղաները, ծափահարությունների ներքո զբաղեցնելով իրենց տեղերը, գործի անցան:
Գոռ Սուջյանն էլ, մոտենալով բարձրախոսին, նախ ողջունեց դահլիճում հավաքվածներին, ապա հնչեցին “Precious Life” սիրված երգի առաջին ակորդները: Դրան հաջորդեցին “Dorians”-ի երգացանկից 15 կրկին հայտնի ու սիրված ստեղծագործություն, այդ թվում` “Fly”-ը, “You and Me”-ն, “Ես կուլամ”-ը, եվրատեսիլյան “Lonely Planet”-ը եւ այլն: Ներկաները հնարավորություն ունեցան նաեւ առաջին անգամ ունկնդրել “Centaur’s Grace” կատարումը, որի առաջին հանդիսատեսը, ինչպես պատմել ենք, “Deep Purple” խմբի մեներգիչ, ռոքի կենդանի լեգենդ Իէն Գիլանն է եղել:
Գագասն ու Գոռ Սուջյանը
Գոռը, Գագասը, Արմաններն ու Էդգարը համերգը եզրափակեցին “Life is Really Beautiful” երգով` խոստանալով, որ շուտով կրկին կհանդիպեն իրենց երկրպագուներին ու նոր անակնկալներ կմատուցեն նրանց:
Հ.Գ. Ռոք-խմբի բոլոր կատարումների եւ հատկապես “Centaur’s Grace”-ի ընթացքում ներկաներից շատերը հնարավոր բոլոր միջոցներով տեսաձայնագրում էին տղաների ելույթները` իրենց սիրելի արտիստների հետ հանդիպումը կրկին վայելելու նպատակով:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: