Ռուսաստանյան շոու-բիզնեսի ամենացանկալի ներկայացուցիչներից Վերա Բրեժնեւան էրոտիկ ֆոտոշարքերում հանդես գալուց բացի, սիրում է ամենատարբեր թեմաների շուրջ զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ այս անգամ բացահայտել է իր երջանկության գաղտնիքը:):
Վերա Բրեժնեւան
32-ամյա երգչուհին նշել է, թե արտաքին գեղեցկությունը կախված է հոգեվիճակից.“Կնոջը հմայք է տալիս լուսարձակող երջանկությունը: Այդ լույսն իսկապես փոխակերպում է”:
Նրա խոսքով` հիմա անսահման երջանիկ է եւ սիրված, բայց չի ցանկանում իր անձնական կյանքը նախանձների եւ բամբասկոտների քննարկման առիթ դարձնել:
Վերա Բրեժնեւան
“Վիա Գրա” խմբի նախկին մենակատարը երջանիկ լինել ցանկացողներին երեք խորհուրդ ունի.“Առաջին հերթին սիրեք կյանքն այնպիսին, ինչպիսին կա, եւ այդ ժամանակ կյանքն էլ ձեզ կսիրի: Սիրեք մարդկանց եւ, իհարկե, ձեզ: Խնամեք եւ երես տվեք ձեզ, դա անպայման կզգան նաեւ ուրիշները”:
BRAVO.am
Աղբյուրը` Woman.ru


×
8,803





