Սեպտեմբերի 10-ին տեղի կունենա նոր` “Նախաճաշ երկուսի համար” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի դերակատարներից մեկը “32 ատամ” ակումբից Զառա Սահակյանն է:
Դերասանուհի Զառան ամուսնու` Դավիթ Հարությունյանի եւ որդու հետ
BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին տեղեկացրել է, որ առաջարկը ստանալուց հետո ոգեւորությամբ ու հաճույքով է աշխատել ֆիլմի ստեղծագործական անձնակազմի հետ. “Ինձ համար նոր ու տարբերվող կերպարում եմ, բացի այդ՝ խաղընկերներիս հետ էլ առաջին անգամ էի աշխատում: Ընկերուհուս անմեղ ստի պատճառով օգնում եմ նրան անընդհատ նոր ստեր հորինել ու իրավիճակը փրկել: Մեծ հույս ունեմ, որ հանդիսատեսը կհավանի”:
Զառա Սահակյանը որդու` Նոյի հետ
Կինոկատակերգության ռեժիսորը Կորյուն Մայիլն է, նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում եւ Մոսկվայում: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Հարություն Մովսիսյանը, Զառա Արամյանը, Արթուր Հակոբյանը, Լուսինե Թովմասյանը, Վարուժան Մանուկյանը եւ այլք:
Ի դեպ, Զառա Սահակյանն այս ամռան ընթացքում հասցրել է ոչ միայն գեղարվեստական ֆիլմում նկարահանվել, այլեւ հանգստանալ: Նա ամուսնու, որդու եւ մտերիմների հետ ծովափնյա հանգիստ է ունեցել Վրաստանում` իր ժամանակի մեծ մասը նվիրելով 2.5 տարեկան Նոյին. “Քանի որ աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ խառը գրաֆիկ ունեմ ու անընդհատ նկարահանումների մեջ եմ, երեխային ավելի շատ ամուսինս է խնամում, իսկ հանգստի ընթացքում կարողացա լիովին նրա կողքին լինել”:
Դավիթ Հարությունյանը՝ որդու հետ
Նրա խոսքով, տղան իրեն հեռուստացույցով դիտում ու դրական է արձագանքում. “Ասում է` վա՜յ, մաման, բայց երբ արտաքնապես կերպարանափոխված եմ լինում, չի ճանաչում:)”:
Ստորեւ առաջարկում ենք դիտել “Նախաճաշ երկուսի համար” ֆիլմի թրեյլերը եւ սպասել պրեմիերային:):
BRAVO.am
Լուսանկարները` Զառա Սահակյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: