×


Էդգար Ալեքսանյան.“Միհրան Ծառուկյանի հարսանիքը շախով-շուխով ենք նշելու”

Այսօր համացանցում լուրեր են տարածվել, թե ցանկալի փեսացուների շարքը լքել է Միհրան Ծառուկյանը: Երկրպագուհիներ, խուճապի չմատնվեք, երգիչն իրականում չի ամուսնացել:): BRAVO.am-ը քիչ առաջ կապ է հաստատել երաժշտական պրոդյուսեր Էդգար Ալեքսանյանի հետ, ով էլ վստահեցրել է, որ վերոնշյալն ապատեղեկատվություն է:

Միհրան Ծառուկյանը


“Լինելով նրա մտերիմ ընկերը` հարսանիքի չեմ մասնակցել, հետեւաբար նման բան չի եղել: Այդ ամենն ինչ-որ մեկի երեւակայության արդյունքն է: Միհրանի հարսանիքը շախով-շուխով ենք նշելու, բայց հիմա վաղ է դրա մասին խոսել”,-մեզ հետ զրույցում նշել է “Duetro”ձայնագրման ստուդիայի երաժշտական պրոդյուսերը:

Միհրան Ծառուկյանը եւ Էդգար Ալեքսանյանը


Միհրան Ծառուկյանի ստեղծագործական նորություններին կանդրադառնանք առաջիկայում, իսկ այսօր առաջարկում ենք վերհիշել գարնանը թողարկված նրա երգն ու տեսահոլովակը:

BRAVO.am
Լուսանկարները՝  Duetro-ի եւ Միհրան Ծառուկյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW