“Armenoids” խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը BRAVO.am-ի հետ նախորդ զրույցի ժամանակ տեղեկացրել էր , որ կինը` մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, ռեալիթի-շոուում հանդես գալու առաջարկ է ստացել: Եվ ահա, այսօր ամերիկաբնակ երաժիշտը նշել է, որ “US Armenia” հեռուստաընկերության “Glendale Life”-ում խաղում է նաեւ ինքը:
"US Armenia"-ով կցուցադրվի “Glendale Life” ռեալիթի-շոուն
“Մենք ներկայացնում ենք էմիգրանտների` դժվար փորձություններով լի կյանքը, որը նման չէ վարդագույն ակնոցներից երեւացող ամերիկյան կյանքին”,-մեզ հետ զրույցում ասել է Էդգարն ու հավելել, որ սիրով են համաձայնել հանդես գալ այս նախագծում:
Խոսելով ռեալիթի-շոուի սյուժեի մասին` նա նշել է, որ մի շարք դրվագներ վերցված են հենց իրենց կյանքից. Հայաստանում ճանաչում ունեցող ամուսնական զույգը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ գումար վաստակելու համար պատրաստ է ցանկացած աշխատանքի.“Նադեժդան փորձում է աշխատանքի անցնել տուրիստական գործակալությունում, ես պատրաստ եմ տաքսի վարել, լողավազաններ մաքրել եւ այլն, որպեսզի կարողանանք հաղթահարել սկզբնական դժվար շրջանը` չկորցնելով հույսը, որ օտար հողում եւս հայտնի կդառնանք”:
Նադեժդա Հովհաննիսյանը եւ Էդգար Ռոստոմյանը
Էդգար Ռոստոմյանի փոխանցմամբ` “Glendale Life”-ում բուն գործողությունները սկսվում են, երբ ինքն ու կինը ճակատագրի բերումով հանդիպում են լիբանանահայ, իրանահայ եւ իրաքահայ զույգերի.“Այստեղ իսկապես շատ են Իրանից, Իրաքից եւ Լիբանանից եկած հայերը: Հասցրել եմ նույնիսկ ընկերանալ նրանց հետ, հետաքրքիր ու ջերմ մարդիկ են”:
"US Armenia"-ով կցուցադրվի “Glendale Life” ռեալիթի-շոուն
Նա նշել է, որ “Եղբայրները” սերիալում իրավաբանի կերպար մարմնավորելուց հետո նոր հեռուստանախագծում նկարահանվելն իր համար բավական հետաքրքիր աշխատանք է, նաեւ շարունակում է երաժշտական գործունեությունը. նախատեսում է ձայնասկավառակ թողարկել “System of a Down” ռոք-խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանի հետ.“Այս ալբոմը հատկապես կհետաքրքրի ամերիկաբնակ տարբեր ազգությունների երիտասարդությանը”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էդգար Ռոստոմյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: