Այսօր` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ջազ երգչուհի Էմմա Ասատրյանը հրապարակել է իր եւ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի որդու առաջին լուսանկարները: BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը նշել է, որ Անրին իրեն հրաշալի է դրսեւորել ստուդիայում.«Մոտ 15 օր առաջ ենք իրականացրել: Այդ ժամանակ երկու ամսական էր: 4 ժամ տեւած նկարահանման ընթացքում իրեն շատ լավ է պահել. կերել է ու լուսանկարվել: Լուսանկարիչը չէր կարողանում կտրվել նրանից, ասում էր` ինչ լավ մոդել է»:
Էմմա Ասատրյանն` ամուսնու հետ
Երգչուհին ասել է, որ հունիսի 1-ը յուրահատուկ է իր եւ ամուսնու համար. «Նախորդ տարի այս օրը նա ինձ շնորհավորեց ու մաղթեց, որ հաջորդ տարի տոնը մեր բալիկի հետ նշենք: Ես զարմացա, ծիծաղեցի` մտածելով, որ շատ է շտապում, բայց փաստորեն ճիշտ էր: Ավելի ուշ այգի կգնանք, երեկոյան էլ երեքով կընթրենք»:
Էմմա Ասատրյանի որդին` Անրին
Մեզ հետ զրույցի ընթացքում Էմման որդու համար գնումներ էր անում.«Երգող խաղալիք եւ հագուստ եմ գնել: Շատ է սիրում երաժշտություն. երբ լաց է լինում, դասական որեւէ գործ եմ միացնում, օրինակ` Բախ, ու միանգամից հանգստանում է: Այս շրջանում դեռ շատ խելոք է, ամուսինս ասում է` ուժերն է հավաքում հետագայի համար:)»:
Էմմա Ասատրյանի որդին` Անրին
Երգչուհին անկեղծորեն նշել է, որ տղայի ծննդից հետո շատ է փոխվել.«Ավելի հանգիստ եմ դարձել: Անբացատրելի է մայր լինելը. պետք է զգաս, գիշերները չքնես, ինչքան էլ հոգնած լինես, նույն հոգատարությամբ խնամես ձագուկիդ, երգես, հանգստացնես: Ուժ ես ստանում, որը, կարծում եմ, հենց փոքրիկն է փոխանցում իր ներկայությամբ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անիտա Մատինյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: