Երեկ՝ Հոկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Էմմա Ասատրյանի հարսանեկան արարողությունը։ Ջազ երգչուհու ընտրյալը երաժիշտ, դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանն է, ով դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ բազմիցս ելույթ է ունեցել եվրոպական բեմերում։
Էմմա Ասատրյանն ամուսնացել է
Զույգի հարսանեկան խնջույքին, որը տեղի է ունեցել ռեստորանային համալիրներից մեկում, ներկա են եղել նրանց հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ բազմաթիվ երաժիշտներ ու երգիչներ, որոնք իրենց ֆեյսբուքյան էջերում շնորհավորել են նորապսակներին։
Էմմա Ասատրյանն` ամուսնու հետ, եւ Կամո Սեյրանյանը
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Էմմային եւ Էմմանուելին՝ մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր։
BRAVO.am


×
13,135






