Էմմա Ասատրյանի եւ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի՝ նախորդ աշնանը տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք, իսկ այսօր ուրախ ենք հայտնել բարի լուր, որ ջազ երգչուհին շուտով առաջին անգամ կմայրանա: Ապագա մայրիկը մեզ հետ զրույցում նշել է, որ ամուսնուն որդի կպարգեւի:
Էմմա Ասատրյանը
«Հղիությանս մասին իմացել եմ աշնանը` ծննդյանս տոնի նախօրեին: Այդ պահից սկսած` անսահման երջանիկ եմ: Խառնվել էի իրար, կարծես 15 տարեկան աղջնակ լինեի:): Լուրն իմանալու պահին ամուսինս կողքիս էր, ուրախությունից հուզվել էր, աշխարհն իրեն էին տվել: Ինձ թվում է` այդ օրն ունեցած մեր ապրումները երբեք չենք մոռանա: Մինչ ամուսնանալս շատ եմ փորձել պատկերացնել այդ պահը, բայց զգացողություններս իմ պատկերացրածից շատ ուրիշ էին»,-ասել է նա:
Լուրը զույգն առաջինը հայտնել է փոքրիկի տատիկին ու պապիկին.«Հաջորդ օրը սկեսուրիս ասացի, որ ինձ փոքր-ինչ վատ եմ զգում, նա, մոտ գալով ինձ, հարցրեց` «Վա՞տ ես, թե՞…»: Հուզմունքից սկսցեց լաց լինել` ասելով, թե տղայի փայլող աչքերից հասկացել էր, որ մի բան այն չէ:): Հայրս էլ շատ ուրախացավ. խառնվել էր իրար, ինձ ամուր գրկել ու բաց չէր թողնում»:
Էմմա Ասատրյանն` ամուսնու հետ եւ Կամո Սեյրանյանը
Ամուսինները փոքրիկի անվան ընտրությունն արդեն կայացրել են. առաջնեկին կանվանակոչեն Անրի Դավիթ.«Անհրաժեշտ իրերի մեծ մասն արդեն ունենք, նույնիսկ բարկանում են, որ շատ եմ շտապում: Ես մի փոքր անհամբեր եմ, բացի դա, վստահ եմ, Աստված մեծ է, ամեն ինչ լավ է լինելու»:
BRAVO.am-ը թեթեւ հղիություն ու ծննդաբերություն է ցանկանում Էմմային եւ բոլոր ապագա մայրիկներին:):
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները` Էմմա Ասատրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: