“Երաժշտության շաբաթ Երեւանում” փառատոնի` երեկ տեղի ունեցած գալա-համերգի մասին պատմել ենք: Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ Էմմին եւ հայտնվել քննարկումների կիզակետում. կարմիր զգեստը, որով նա ներկայացել է հանդիսատեսին, համեմատում են Սիրուշոյի` նախկինում կրած կարճ փայլուն զգեստների հետ:
Էմմին "Երաժշտական շաբաթ Երեւանում" փառատոնի գալա համերգին
Էմմին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր բեմական զգեստը կրկնօրինակում չի համարում.“Իմ ցանկությամբ Անահիտ Սիմոնյանի ատելյեում կարվել է կարմիր փայլուն զգեստ, որի ձեւվածքը որոշելիս որեւէ երգչուհու հանդերձանք չենք ուսումնասիրել: Եթե խոսքը փայլուն կտորի մասին է, ապա այն շատերն են նախընտրում: Այսպիսի զգեստ բոլոր երգիչներն էլ բեմում կրում են եւ կրել են, նույնիսկ` մայրս”:
Երգչուհին նշել է, որ ցանկություն չունի որեւէ մեկի բեմական կերպարները քննարկել, դրա փոխարեն մտածում է իր նոր գաղափարների իրականացման մասին.“Եթե սկսեմ համեմատել հայ եւ արտասահմանյան երգիչների զգեստները, պարզ կլինի` ով ում է կրկնօրինակում, որովհետեւ Բեյոնսեի զգեստները կարելի է տեսնել հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր արտիստների զգեստապահարանում”:
Սիրուշոն "Մանկական Եվրատեսիլ 2011"-ի երեւանյան բեմում
Էմմին նաեւ հետեւյալն է հավելել.“Նկատել եմ, որ երկրպագուներն իրար դեմ մեկնաբանություններ են գրում, ինչը խանգարում է մեր` երգիչներիս հարաբերություններին, որովհետեւ նորմալ շփվում ենք, բայց ֆանատները ստեղծում են ավելորդ լարվածություն, ինչից կարող ենք վիրավորվել: Երկրպագուներս իմ եւ մենեջմենթիս կողմից զգուշացվել են, որ երբեւէ վատ մեկնաբանություններ չանեն, որովհետեւ հարգում եմ կոլեգաներիս: Բոլորս իրար հաճախ ենք տեսնում, ցանկալի կլինի, որ գործընկերության սկզբունքը պահենք”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: