Անդրեի երկրպագուների համար երեկ` մարտի 12-ին, բոլոր ճանապարհները տանում էին ոչ թե Հռոմ, այլ “Երեւան մոլ”, որտեղ տեղի է ունեցել երգչի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը:): “Իմ հոգի” կոչվող ալբոմի առաջին օրինակները նա մակագրել է նաեւ իրեն շնորհավորելու եկած գործընկերների համար, որոնց թվում էին Սուրեն Առուստամյանը, Էմմին, Մարին, Նարեկ Մակարյանը, Արման Նշանյանը, Սուսաննա Պետրոսյանը եւ այլք: Հյուրերին կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:
Անդրեն եւ Արման Նշանյանը
“Շնորհակալ եմ, որ ինձ համար այսքան կարեւոր օրն իմ կողքին եք”,-ասել է Անդրեն` իր ելույթում չմոռանալով նաեւ հաջողություն եւ հաղթանակ մաղթել “Եվրատեսիլ”-ի այս տարվա մեր պատվիրակ Արամ MP3-ին:): Ասուլիսի ընթացքում նա լրագրողների հարցերին պատասխանել է CD-ում զետեղված 10 երգի հեղինակ Սուրեն Կնյազյանի հետ:
Անդրեի "Իմ հոգի" ձայնասկավառակի շնորհանդես-համերգին
Միջոցառման համերգային հատվածում ելույթ են ունեցել մի շարք կատարողներ, այդ թվում` Սոնա Ռուբենյանը, Սուսաննա Պետրոսյանը, Նիկ Էգիբյանը: Վերջինս “Իմ հոգու” գործիքավորողն է եւ մեզ հետ զրույցում իր ուրախությունը հայտնեց Անդրեի նոր ձեռքբերման կապակցությամբ.“Նա իսկական արտիստ է: Դրա մասին են վկայում այստեղ հավաքված բազմաթիվ երկրպագուները: Նա նաեւ հիանալի մարդ է: Երեւի թե բոլորին հայտնի է, որ բացի գործընկերներ լինելուց, ընկերներ ենք: Մենք նաեւ ծնվել ենք միեւնույն օրն ու շատ նմանություններ ունենք: Քչերն են ճանաչում Անդրեին խորապես, կցանկանայի, որ առաջիկայում նրա մասին վավերագրական ֆիլմ նկարվեր”: Երգչուհի Մարին էլ նշել է, թե շատ սիրում է Անդրեի բոլոր երգերը եւ վստահ է` այս ձայնասկավառակի գործերն էլ կհավանի:
Նիկ Էգիբյանը եւ Էմմին
Շնորհանդեսին Անդրեն սիրով լուսանկարվել է ներկաների հետ, ինչպես նաեւ նոր ձայնասկավառակից մի քանի երգ նվիրել հավաքվածներին` առանձնացնելով “Քեզ տեր եմ” ստեղծագործությունը.“Հուսով եմ` այս խոսքերը շուտով կասեմ մեկին”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: