×


Էմմին երկու տարի անց ստացել է իր հասանելիքը :)

Էմմին երեկ վերջապես ստացել է իր դիպլոմը:): Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան երգչուհուն շնորհել է երաժշտական արվեստի բակալավրի աստիճան “Երաժշտական արվեստ”, երգեցողություն, Էստրադային-ջազային երգեցողություն մասնագիտությամբ:

Էմմին


BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին տեղեկացրել է, որ դիպլոմն իրեն տրվել է պետական քննական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 1-ի որոշմամբ, սակայն զբաղվածության պատճառով ժամանակ չի գտել գնալու եւ այն վերցնելու համար.“Միայն երեկ հարմար պահ գտա ու ստացա դիպլոմս:)”:

Էմմիի դիպլոմը


Շնորհավորում ենք Էմմիին, իսկ երկրպագուներին տեղեկացնում, որ երգչուհին նորություններ ունի, որոնց կանդրադառնանք առաջիկայում:):

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Էմմիի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW