×


Էրիկ Անթառանյանի եւ Իզաբելլա Մանասարյանի հարսանիքը Մարսելում :)

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը եւ Իզաբելլա Մանասարյանն իրենց համատեղ կյանքի 5 տարին նշանավորել են յուրահատուկ ձեւով: Զույգը հունվարի 2-ին պսակադրվել է Մարսելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, իսկ BRAVO.am-ին պատմել գեղեցիկ հարսանիքի հետաքրքիր բոլոր մանրամասները:

Էրիկ Անթառանյանը եւ Իզաբելլա Մանասարյանը` Լոնգշամպի պալատում


Նախապատրաստական աշխատանքներ եւ ստացված հաճելի անակնկալ :)

Էրիկ. Բելլան միշտ ասում էր, որ շատ կուզեր հարսի զգեստ կրել, բայց քանի որ մենք զագսով ենք ամուսնացել, մտածում էր` այդպիսի հնարավորություն էլ չի լինի: Ես էլ որոշեցի նրան անակնալ մատուցել: Իրականում մի պատճառ էլ կար, որ հարսանիք չէինք անում. որոշել էինք, որ քավորն ու քավորկինը պետք է լինեն մեր մտերիմ ընկերները` Զավենն ու Հասմիկը, որոնք արտերկրում են ապրում: Մոտ մեկ ամիս պահանջվեց ամեն ինչ կազմակերպելու համար, բայց ունեի համախոհներ, ովքեր Բելլայից թաքուն ինձ օգնում էին:):

Երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, հերթը հասավ նրան, թե ինչպես պետք է Բելլային ներկայացնեմ. ասացի` Ամանորը դիմավորելու ենք Թբիլիսիում: Առաջին անակնկալը բացահայտեցի, երբ վիզայի համար պետք է այցելեինք դեսպանատուն. տեղեկացնելով, որ իրականում մեկնում ենք Հռոմ: Պլանավորել էի, որ այնտեղ կհայտնեմ Նիցցայի մասին, հետո արդեն` Մարսելի: Հռոմում լսելով Նիցցա ուղեւորվելու մասին` կինս շփոթմունքի մեջ ընկավ, մտածում էր` որտեղ ենք նշելու Նոր տարին: Ինքնաթիռում  հարցնում էր, թե ով է մեզ դիմավորելու, ես էլ ասացի` ակնոցով մի աղջիկ:):

Իզաբելլա Մանասարյանը եւ Էրիկ Անթառանյանը


Բելլա. Երբ հասանք Նիցցա, օդանավակայանում ծանոթ ոչ ոքի չտեսա, խուճապի մատնվեցի, հետո որոշեցի քարտեզ գնել եւ Էրիկին համոզել, որ տաքսի նստենք ու հյուրանոց գնանք: Հետո պտտվեցի, տեսա Զավենին եւ առաջացան կասկածներս:  Ավտոմեքենայի մեջ զգում էի, որ հյուրանոց տանող ճանապարհը երկարում է, Զավենն Էրիկին խորհուրդ տվեց արդեն բացել գաղտնիքը եւ լսեցի հետեւյալը.“Բել, ամսի երկուսին ամուսնանում ենք”: Զարմացած սկսեցի մի շարք հարցեր տալ` “Բա՞ հարսի շորը, մազերս, կոշիկը, տարոսիկները, ֆոտոն”, ասաց` պատրաստ է, պայմանավորվել է, պատվիրված են, ամեն ինչ մտածված է:):

Հարսանեկան զգեստի պատմությունը


Էրիկ. Բելլայի հարսանեկան զգեստը ես եմ ընտրել Արամ Նիկոլյանի հետ, անգամ աղջիկ էինք գտել, որ համապատասխաներ Բելլայի կառուցվածքին:): Մեր քավորկնոջ հայրն այդ ժամանակ Հայաստանում էր եւ պետք է մեկներ Ֆրանսիա, ես էլ խնդրեցի, որ զգեստն իր հետ տանի, նա էլ ճամպրուկում տեղ ազատեց:

Իզաբելլա Մանասարյանը եւ Էրիկ Անթառանյանը

Էրիկ Անթառանյանը եւ Իզաբելլա Մանասարյանը


Բելլա. Էրիկը գեղեցիկ զգեստ էր ընտրել, որն ինձ շատ դուր եկավ: Իսկ չափսերս պարզել էր դիետոլոգից: Հերթական այցելության ժամանակ, երբ Էրիկը եկավ իմ հետեւից, շատ զարմացա, որ մտավ աշխատասենյակ, բժիշկս էլ ասաց.“Տեսնում ես, Էրիկ, Բելլան լավ նիհարել է, սա էլ քեզ տետր, այսուհետ կհետեւս նրան”: Պարզվում է՝ այդ տետրում նա նշել էր իմ չափսերը:):

Խենթություններով լի յուրահատուկ հարսանիք :)


Էրիկ. Այնպես էի կազմակերպել, որ իսկական հարսանիքի տպավորություն լիներ: Բելլան տուն ուներ, որտեղ գնացի` նրա ձեռքը խնդրելու, կային մարդիկ, ովքեր  սկեսուր-սկեսրայրի դերում էին, աներձագն էլ դանակով պահել էր դուռը:): Այս ամենում միակ տխուր բանն այն էր, որ մեր բալիկն ու ծնողները մեզ հետ չէին, բայց “skype”-ով  միացան մեզ: Բուն արարողությունից հետո սկսվեց խենթությունների շարքը, որոնք եւս պլանավորել էինք, բայց նախնական պլանից մի քիչ շեղվեցինք: Լսեցիք մի երգ, որը “Բելլա” էր կոչվում, այն շատ բան փոխեց, որոշեցինք պար բեմադրել… Նստեցինք քաղաքային տրանսպորտ, որի վարորդը, մեզ տեսնելով, կանգառից դուրս կայանեց, եղան զբոսաշրջիկներ, ովքեր մեզ հետ լուսանկարվում էին: Հետո շատ փոքրիկ մեքենայով, որի մեջ մի կերպ էինք տեղավորվել, գնացինք  Կանն, Նիցցա, Մոնակո` շրջելու տեսարժան վայրերում, իսկ Կաննի աստիճաններով իջնելիս մեր ընկերները լուսանկարում էին մեզ ինչպես պապարացցիները:): Շատ տպավորիչ էր մեր վալսը, որը պարեցինք Նեգրեսկոյի պալատ-հյուրանոցում:

Իզաբելլա Մանասարյանը եւ Էրիկ Անթառանյանը Կաննում


Բելլա. Երբ վերադարձանք Հայաստան, ընկերուհիս հարցրեց` չէի ցանկանա այստեղ հարսանիք անել` ավելի մեծ, շքեղ, բազմաթիվ հյուրերով, բայց ես շատ ուրախ եմ, որ ամուսինս ինձ նման անակնկալ մատուցեց:

Էրիկ. Կարծում եմ` հարսանիքն այդ կերուխում ասվածը չէ, դա եկեղեցում օրհնություն ստանալն է: Իսկ  ուրախանալը մարդիկ տարբեր կերպ են հասկանում, մեզ համար դա մեր խենթություններն էին:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հովհաննես Մարգարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW