×


Էրիկ. “Սիրելիի հետ հետաքրքիր է:)”

Հայկական  շոու-բիզնեսի մի քանի ներկայացուցչի կարծիքն աղի բլիթի ու իրենց տեսած երազների մասին BRAVO.am-ն արդեն ներկայացրել է:  Սիրո տոնի ու սիրային հարցերի շուրջ մեզ հետ զրուցել է նաեւ Էրիկը:

Էրիկն ու Անդրեն


Որպես հայ` Էրիկը նախընտրում է հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգսի տոնը` չմերժելով միջազգային տարածում գտած Սուրբ Վալենտինի օրը. “Սիրո տոն կարող է լինել ամեն օր”:

BRAVO.am-ին Էրկը պատմել է, որ աղի բլիթ երբեք չի կերել, բայց շատ ընկերներ ունի, որոնք կերել ու տեսել են իրենց սիրելիին. “Հավատում եմ: Ուրեմ մի բան կա, եթե չլիներ, չէին խոսի...”:

Անդրադառնալով իր սիրային հարցերին`Էրիկը նշել է, որ 2012-ի համար որեւէ  իրադարձություն իր կյանքում չի պլանավորել. “Բայց,  երբ  որոշեմ խոսել այդ մասին, առաջինը զրուցակիցս BRAVO.am-ը կլինի:)”:

Էրիկը


Հանուն սիրո  երգիչը պատրաս է ամեն ինչի. “Ոչ ոք չգիտի` հանուն սիրո տվյալ պահին ինչ կանի... Երեւի ամեն ինչ էլ կանես. եթե սիրում ես, ամեն ինչ մոռանում ես ու հանուն այդ սիրո պատրաստ ես ամեն ինչի”:

Էրիկը դժվարանում է մտաբերել ամենաօրիգինալ սիրո խոստովանությունը, որ երբեւէ արել է. “Շատ անգամ` կլինի սեր ծնողի, թե սիրած էակի հանդեպ,  ցույց չեմ  տալիս: Ես այն մարդկանցից եմ, որոնք ավելի շատ սիրում են, քան խոսում այդ մասին”: Սիրած էակի հետ երգիչը պատրաստ է ամենատարբեր խենթությունների.“Սիրելիի հետ հետաքրքիր է:)”:

Անդրեն, Էրիկն ու դերասանուհի Գայանե Ավետիսյանը


Ի դեպ, Էրիկն օրերս է վերադարձել Շարմ էլ Շեյխից, որտեղ մեկնել էր “10+10”-ը նախագծի մյուս մասնակիցների հետ: Երգչի հետ հանգստանալու էին մեկնել նաեւ Անդրեն, Rippi-ն, Սոնա Շահգելդյանն ու նախագծի այլ մասնակիցներ: BRAVO.am-ին երգիչը տրամադրել է լուսանկարներ Շարմ էլ Շեյխում անցկացրած օրերից, որոնք եւս առաջարկում ենք դիտել:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էրիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW