×


Էրիկը նկարահանման հրապարակում ծանոթացել է Էրիկայի հետ :)

Էրիկը ստեղծագործական ակտիվ կյանք է վարում. վերջին ամիսների ընթացքում նա հասցրել է ե՛ւ տեսահոլովակ նկարահանել, ե՛ւ համերգներով հանդես գալ Հայաստանում: “I’ll Do Anything”-ի պրեմիերան նախատեսված է առաջիկա օրերին, իսկ ելույթները մարզերում ժամանակավորապես դադարեցրել է:

Էրիկը


“Քանի որ արդեն ցուրտ է եւ եղանակային պայմանները խոչընդոտ են հանդիսանում հեռավոր վայրեր հասնելու, նոր տարում կայցելեմ բոլոր այն քաղաքները, որտեղ չհասցրի մենահամերգ տալ”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգիչն ու հավելել, որ շրջագայությունը կեզրափակի Երեւանում.“Մարզերի բնակիչներն ավելի շատ են զգում մեր ներկայության ու ուշադրության կարիքը: Համերգներս սպասվածից հազարապատիկ լավ են անցել. դահլիճները լի էին հանդիսատեսով եւ ծափահարություններով”:

Մարզային քաղաքներում նա կատարել է ինչպես իր երգացանկից ստեղծագործություններ, այնպես էլ արտասահմանյան հիթերի քավերներ.“Որոշեցի, որ բացի տաշի-տուշիներից, պետք է հնչեն որակյալ գործեր, ինչպիսիք հեղինակել է, օրինակ, Առնո Բաբաջանյանը: Ունեցա նաեւ պրեմիերաներ: Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց այն հանգամանքը, որ ելույթ էի ունենում բացառապես կենդանի ձայնով”:

Էրիկը


Անդրադառնալով “I’ll Do Anything” երգին` Էրիկն ասել է, որ այն ակումբային, ռիթմիկ գործ է, որը կատարում է ամերիկաբնակ հայ ռեփեր Novva-ի հետ.“Մինչ այս խուսափում էի զուգերգերից` շեշտը դնելով իմ` որպես մեներգչի կարիերայի վրա: Բազում առաջարկներ եմ ստացել, սակայն բոլորն էլ մերժել եմ: Այս համագործակցությունը կայացավ, որովհետեւ Novva-ն ռեփ է կարդում, իսկ ես երգում եմ. իրար չենք խանգարում:)”:

Էրիկն ու Էրիկան` “I’ll Do Anything” տեսահոլովակի նկարահանումներին


Դուետի տեսահոլովակը, ինչպես երգիչն է նշել, սյուժե չունի.“Յուրաքանչյուրիս կատարման ժամանակ մեզ հետ է մեր “հերոսուհին”:): Նկարահանումների ընթացքում շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ. երբ ծանոթացա այն աղջկա հետ, ով պարում է երգի իմ հատվածում, պարզվեց` անունն Էրիկա է: Ասացի` “Ուրախ եմ, Էրիկ”:)”:

Էրիկը նաեւ տեղեկացրել է, որ նոր տեսահոլովակը կցուցադրի Vevo կայքը, բացի այդ, փետրվարի 14-ին մենահամերգ կտա “Ալեքս” թատրոնում:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էրիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW