×


Թամարա Գեւորգյան.«Ծխի պատճառով քիչ էր մնում՝ խեղդվեինք:)»

Ֆոտոշարքը նրա համար եւս մեկ արտահայտչամիջոց է: Կարծում է՝ հատկապես դերասանուհիներին հետաքրքիր է ներկայանալ տարբեր կերպարներով եւ ցույց տալ արտաքին ճկունությունը: Թամարա Գեւորգյանը նոր լուսանկարներ ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

«Լուսանկարիչ Խանդութ Պարույրյանի հետ համագործակցել ենք դեռ տարիներ առաջ: Այն ժամանակ միտք կար եւս մեկ գեղեցիկ ֆոտոշարք ստեղծել: Նախօրոք մտածված կերպարներից գրեթե ոչինչ չենք ստացել. նրանք տեղում են ծնվել»,-պատմել է նա եւ հավելել, որ ներկայացված է երկու տարբեր կերպար` քնքուշ, եթերային, մեղմ եւ հակառակը` վայրի, լավ իմաստով՝ տարօրինակ:

Թամարա Գեւորգյանը


Դերասանուհու խոսքով` ֆոտոշարքը հենց կնոջ մասին է, որը կարող է լինել ե՛ւ նուրբ, ե՛ւ վայրի: Կարծում է` այս հակասականությունը կա յուրաքանչյուրի մեջ:
Ինչպես նախորդ, այս նկարահանումը եւս ստեղծագործական մթնոլորտում է անցել: Պարզվում է՝ ծուխ ստանալու համար նրանք տաղավարում խունկ են վառել, ինչի հետեւանքում վերջում քիչ էր մնում` խեղդվեին:):

Թամարա Գեւորգյանը


«Ֆոտոշարքերի, նոր կերպարների գաղափարներ շատ կան, որոնք, կարծում եմ, ժամանակի ընթացքում կիրականացնեմ: Իսկ այս նկարահանման ժամանակ արդեն իսկ հետագա կերպարների հետ կապված մտքեր ծնվեցին»,-եզրափակել է Թամարան:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/

Լուսանկարները`Խանդութ Պարույրյանի
Դիմահարդարումը՝ Իզաբելլա Պապարիզուի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին