Գայանե Ասլամազյանը նոր ֆոտոշարք ունի, որտեղ ներկայանում է բավական խորհրդավոր կերպարներում: Լուսանկարների մոգական բնույթն ապահովել է հեղինակը` Արվին Քոչարյանը: Սա հաղորդավարուհի-դերասանուհու եւ լուսանկարիչ-դիզայների առաջին համագործակցությունն է:
Գայանե Ասլամազյանը
“Առաջարկը ստացել եմ ավելի վաղ, պարզապես ժամանակի սղության պատճառով չէինք կարողանում կազմակերպել աշխատանքը: “The Beautified Project” ռոք-խմբին եւ նրանց “United We Fall” ալբոմի շապիկի դիզայնի հեղինակ Արվինին շրջագայության մեկնելուց առաջ հյուրընկալել էինք “Բարի լույս, հայեր” հաղորդմանը: Եթերից հետո պայմանավորվեցինք, որ Եվրոպայից վերադառնալուց հետո անպայման կյանքի կկոչենք ֆոտոշարքը”,-BRAVO.am-ին պատմել է Գայանեն:
Գայանե Ասլամազյանը
Նրա խոսքով` ընտրված կերպարներն ինչ-որ առումով բնորոշում են իր էությունը, կան նաեւ այնպիսիք, որոնց կցանկանա մարմնավորել հետագայում.“Հետաքրքիր է հանդես գալ պատմական հերոսուհու, տարազով, պատերազմական իրավիճակներում հայտնված կնոջ կերպարներում: Յուրաքանչյուր բան հետաքրքիր է, եթե կա հնարավություն ստեղծելու, արարելու գեղեցիկը”:
Գայանեն կատուն գրկին կնոջ մեջ մոգական ուժ է տեսնում.“Կին, ով վստահ է իր ուժերին, ով հստակ գիտի` ինչ է ուզում: Իսկ վարդը ձեռքին կնոջ կերպարը չափազանց զգացմունքային է, նույնիսկ ողբերգական տարր է պարունակում”:
Գայանե Ասլամազյանը
Պարզվում է` նկարահանման հրապարակում հաղորդավարուհին զարմացել է ինքն իրենից.“Անկեղծ ասած` կատու չեմ սիրում եւ գրկումս պահելու միակ ուժը խղճահարությունն էր նրա հանդեպ. ամեն անգամ ֆոտոխցիկի լույսից դողում էր”,-ասել է Գայանեն ու հավելել, որ իրենց բակում կատուներ շատ կան, պատահել է` սեւ կատվի է հանդիպել եւ փորձել է շրջանցել նրան:).“Նախանշաններին այդքան լուրջ չեմ վերաբերվում, բայց կարծում եմ` եթե դարեր շարունակ մարդիկ հավատացել են, ուրեմն, այնուամենայնիվ, ինչ-որ խորհուրդ կա”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: