Լոս Անջելեսում տեղի է ունեցել երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից “Գրեմմի”-ն: 58-րդ անգամ առաջատար արտիստները հավաքվել էին “Սթեյփլս” կենտրոնում` ելույթ ունենալու եւ ստանալու բաղձալի մրցանակը: “Երաժշտական Օսկար”-ի այս տարվա հաղորդավարը երկու “Գրեմմի” մրցանակակիր ռեփեր LL Cool J-ն էր, ով այս պաշտոնը ստանձնում է արդեն 5-րդ անգամ:
Սելենա Գոմեսը եւ Թեյլոր Սվիֆթը
Միջոցառմանը ելույթ են ունեցել 20-ից ավելի կատարողներ` շոու-բիզնեսի վետերաններից մինչեւ նորեկներ: Երգել են Ադելը, Ջոն Լեջենդը, Թեյլոր Սվիֆթը եւ այլք: Ամենասպասվածը Ջոնի Դեփի հայտնվելն էր բեմում, իսկ ամենատպավորիչներից` Լեդի Գագայի հարգանքի տուրքը Դեւիդ Բոուիին: Ի դեպ, վերջին վայրկյանին իր բեմելը չեղյալ է հայտարարել Ռիհաննան: Պատճառն այն է, որ փորձից հետո բժիշկները վատառողջ երգչուհուն խորհուրդ էին տվել երկու օր չլարել ձայնալարերը.«Այնքան եմ ցավում, որ չկարողացա ելույթ ունենալ»,- գրել է նա:
«Գրեմմի 2016» մրցանակաբաշխությանը
Այս տարվա մրցանակակիրների թվում է Թեյլոր Սվիֆթը, ով իր ելույթում նաեւ անդրադարձել է Քանյե Ուեսթի նոր երգում իր հասցեին հնչող տողերին.«Եթե նման մարդկանց թույլ չտաք, որ շեղեն ձեզ աշխատանքից, մի օր կհասկանաք, որ հասել եք ձեր երազանքին»:
Ստորեւ ներկայացնում ենք հաղթողներին`
Տարվա ձայնագրություն – “Uptown Funk”, Մարք Ռոնսոն եւ Բրունո Մարս
Տարվա ալբոմ – “1989”, Թեյլոր Սվիֆթ
Տարվա երգ – “Thinking Out Loud”, Էդ Շիրան
Լավագույն նոր կատարող – Մեգան Թրեյնոր
R&B ժանրի լավագույն կատարում – “Earned It”, The Weekend
Լավագոյն R&B երգ – “Really Love”, Դի Էնժելո եւ Vanguard
Լավագույն R&B ալբոմ – “Black Messiah”, Դի Էնժելո եւ Vanguard
Լավագույն տեսահոլովակ – “Bad Blood”, Թեյլոր Սվիֆթ եւ Քենդրիկ Լամար
Ֆիլմի լավագույն երաժշտություն – “Glory”, Ջոն Լեջենդ
Լավագույն ռոք-ալբոմ – “Drones”, Muse
Լավագույն ռոք երգ-“Don't Wanna Fight”, Alabama Shakes
Լավագույն փոփ կատարում – “Thinking Out Loud”, Էդ Շիրան
Լավագույն զուգերգ - “Uptown Funk”, Մարք Ռոնսոն եւ Բրունո Մարս
Ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: