×


Ժաննա Բուտուլյանը 27-ամյակի օրը նկարահանվել է խորհրդանշական տեսարանում :)

Ժաննա Բուտուլյանի համար հոկտեմբերի 14-ը յուրահատուկ օր է:): “Հարազատ թշնամի” սերիալում Ժենիի դերակատարը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ 27-ամյակի տորթը պատրաստել էր մայրը, եւ մոմերը փչելիս պահել է առաջինը մտքին եկած երազանքը:): 

Ժաննա Բուտուլյանը


“Ստացել եմ սպասված եւ անսպասելի բազմաթիվ հեռախոսազանգեր եւ հաղորդագրություններ, փորձում եմ բոլորին պատասխանել. չեմ սիրում ընդհանուր շնորհակալություն գրել, չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը հատուկ վերաբերմունք է ցուցաբերել”,-ասել է հոբելյարն ու հավելել, որ իրեն ուղղված գեղեցիկ ու անկեղծ խոսքերը դրական զգացողություններ են պարգեւել:

Ժաննայի խոսքով` ի տարբերություն մանկության տարիների, այսօր տարեդարձի առթիվ տոնախմբություն կազմակերպել չի սիրում, նախընտրում է հարազատների եւ ընկերների հետ մտերմիկ երեկույթները, իսկ երեկ օրն ավարտել է նկարահանման հրապարակում.“Շատ հետաքրքիր, ինձ համար խորհրդանշական տեսարան ենք նկարել: Խաղընկերներիցս եւս շնորհավորանքներ եմ լսել. չէի ցանկանա նրանց անվանել սերիալային գործընկերներ, քանի որ հարազատներ ենք դարձել”:

Ժաննա Բուտուլյանը


Դերասանուհու համար ամենամեծ անակնկալը Միացյալ Նահանգներում բնակվող մտերիմ ընկերուհու այցն է Երեւան.“Նա մի քանի ամիս է` ամուսնու հետ տեղափոխվել է արտերկիր եւ այսօր այստեղ է` հատուկ իմ ծննդյան տարեդարձի առթիվ”:

BRAVO.am-ը շնորհավորում է Ժաննա Բուտուլյանին` մաղթելով երջանկություն եւ մասնագիտական հաջողություններ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ժաննա Բուտուլյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW