×


Ժաննա Ֆրիսկեն Մայամիում որդի է ունեցել

Ռուսաստանյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ինչպես եւ պլանավորել էր, իր առաջնեկին լույս աշխարհ է բերել Մայամիում: Սիրելիի եւ նորածնի կողքին լինելու համար Միացյալ Նահանգներ է մեկնել հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը:

Դմիտրի Շեպելեւը եւ Ժաննա Ֆրիսկեն


Ժաննա Ֆրիսկեն որդի է ունեցել: “Ծնվել է Պլատոն Շեպելեւը”. ահա այս գրությամբ ստորեւ ներկայացված լուսանկարն է “Ֆեյսբուք”-ի իր էջում տեղադրել նորաթուխ հայրիկը:):

Ժաննա Ֆրիսկեն եւ Դմիտրի Շեպելեւն իրենց որդուն Պլատոն են անվանել


Երգչուհին Մոսկվա կվերադառնա օգոստոսից ոչ շուտ: Մինչ այդ նա փոքրիկ Պլատոնի եւ մտերիմների հետ կապրի Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող իր հարմարավետ բնակարանում:

Ժաննա Ֆրիսկեն


Հիշեցնենք, 38-ամյա Ֆրիսկեի ընտրյալն ու առաջնեկի հայրը հայտնի հաղորդավար 30-ամյա Դմիտրի Շեպելեւն է: Զույգը  պաշտոնապես ամուսնացած չէ, երգչուհին էլ սպիտակ զգեստի ու շքեղ հարսանիքի մասին չի երազում. “Ես ու Դիման այլ կերպ ենք մտածում. միասին լինելու համար մեզ ԶԱԳՍ-ի կնիքներ պետք չեն: Մենք երջանիկ ենք, իսկ ամենակարեւորն էլ հենց դա է”:

BRAVO.am
Աղբյուրը` KP.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW