Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի պսակադրության մասին արդեն պատմել ենք: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց զույգն ուղեւորվել է ռեստորանային համալիր, որի բակում տեղի է ունեցել ԶԱԳՍ-ի արարողությունը, ապա շուրջ 300 հյուրի հետ նրանք տոնել են իրենց միությունը:
Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի հարսանիքին
Հարսի եւ փեսայի մուտքը հանդիսությունների սրահ ազդարարվել է գեղեցիկ բեմադրությամբ. Ժոռն ու Լուսինեն պարել է Nickelback-ի «Lullaby» երգի ներքո: Հանդիսավարները եղել են Սամվել Գրիգորյանն ու Մաշա Մատվեեւան:
Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի հարսանիքին
BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշել է, որ հարսանիքից անմիջապես հետո չեն մեկնի մեղրամսի, սակայն կհասցնեն ճանապարհորդությունն իրականացնել ամռան ընթացքում.«Առաջիկայում կորոշենք ու որեւէ երկիր հաստատ կուղեւորվենք»:
Ժոռ Մելոյանի եւ Լուսինե Ղազարյանի հարսանիքին
Նորապսակները կբնակվեն Ժոռի հայրական տան հարեւանությամբ.«Կարեւորը, որ ծնողներս միշտ կողքիս կլինեն, բայց նաեւ առանձին կապրենք»,-ասել է նա:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
19,170





