“Բայց այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն”:). Մարին փետրվարի 21-ին ողջ օրվա ընթացքում երգել է ծննդյան այս հայտնի երգն ու անակնկալի եկել, երբ ընկերներն են կազմակերպել իր 19-րդ տարեդարձը:
Երգչուհի Մարին
Երգչուհին նախապես որոշել էր մեծ խնջույք չկազմակերպել, բայց BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ չի ստացվել չնշել.“Ընկերուհիներիցս մեկի տան սենյակը զարդարել էին, աչքերս փակած տարան այնտեղ, տեսա` փուչիկներով, գլխարկներով ուրախ տոն էին կազմակերպել ինձ համար, շատ-շատ ուրախացա:)”:
“Չեմ ուզում ասել, թե ով էր նա…”. Մարի
Աղջկա խոսքով՝ իր ամենաանսպասելի ու ամենաօրիգինալ ծնունդն է նշել. “Երբ ամեն տարի դու ես պլանավորում, մտահոգվում, թե ինչպես կանցնի, քո տոնին լիարժեք չես ուրախանում: Այս անգամ կրկնակի ուրախություն էր, նախ՝ ունեմ լավ ընկերներ, հետո էլ իրենք էին ինձ համար անակնկալ արել”:
Մարի Ավանեսյանն առաջին նվերը ստացել է ուղիղ կեսգիշերին. “Մոտեցա պատուհանին, տեսնեմ` բեռնատարի կռունկը մեր` 4-րդ հարկում է, ու ինձ նվեր է սպասվում, բայց չեմ ուզում ասել, թե ով էր նա… Անկեղծ ասած, ինձ ոչ ոք այդպես չէր շնորհավորել, մտքովս էլ չէր անցնի:)”:
Մարին “Ս+Մ” սրտիկի հեղինակին չի ցանկանում բացահայտել. “Թող գաղտնիք մնա;)”
Լուսանկարներից մեկում տոնական սեղանին գրություն կա՝ “Ս+Մ”. սրտիկի հեղինակին Մարին չցանկացավ բացահայտել. “Որոշել եմ նեղ անձնական թեմաներից չխոսել: Առաջ կարծում էի՝ ոչինչ, որ մարդիկ իմանան` ինչ է կատարվում իմ սրտում: Մի պահ ավելի շատ քննարկում էին իմ անձնական կյանքը, քան իմ նոր գործերը, ինչն ինձ արդեն նյարդայնացնում էր: Եթե լինի նշանադրություն կամ ամուսնություն, այդ դեպքում չեմ թաքցնի”:
"Եթե լինի նշանադրություն կամ ամուսնություն, այդ դեպքում չեմ թաքցնի".Մարի
“Չեմ ուզում մեծանալ”.Մարի
19-ամյա Մարին նշել է, որ չի հասկանում այն մարդկանց, որոնք անլուրջ են վերաբերվում իրենց իսկ ծննդյան օրվան: “Միշտ սիրել եմ իմ ծնունդը, նույնիսկ տատիկս զարմանում է՝ մարդ էլ այդքան կսիրի իր ծնունդը: Փոքր տարիքում էլ ոգեւորված սպասում էի, մանկական սրճարաններում հավաքվում, ծաղրածուների հետ նշում էինք”,-ասել է նա ու ավելացրել, որ այժմ մի քիչ վախենում է մեծանալուց. “Այս քանի օրը զգում եմ, որ չեմ ուզում մեծանալ. երանի դառնամ 20 տարեկան ու էլ չմեծանամ:)”:
"Երանի դառնամ 20 տարեկան ու էլ չմեծանամ".Մարի
Կերգի իր սիրելի “բանտիկների” մասին
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Մարին նշել է, որ փորձում է չբացակայել ու իր բնավորության համաձայն չուշանալ դասերից, նաեւ շարունակում է նոր երգեր ձայնագրել, որոնցից մեկը՝ “Բանտիկ” անվանումով երգը, տեսահոլովակ կունենա.“Շատ հոգեհարազատ բառեր են, որովհետեւ բանտիկներ շատ եմ սիրում, դրա համար տորթս էլ վարդագույն բանտիկով էր: Այս երգը մի քիչ չարաճճի աղջկա մասին է, հիմա մտածում եմ` ինչ բանտիկներ կլինեն տեսահոլովակում:): Երաժշտությունը գրել է Կարեն Անանյանը, բառերը՝ Դավիթ Բադալյանը”:
Մարին այժմ որեւէ հեռուստածրագիր չի վարում, փոխարենը նախատեսում է սոուլ ոճում զուգերգ կատարել ջազային երգիչ Աղվան Պապոյանի հետ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Մարիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: