×


Ի՞նչ են թաքցնում Քարդաշյան քույրերը, Էվա Լոնգորիան, Քրիստինա Ագիլերան եւ մյուսներն իրենց պահարաններում:)

Աղջիկներ, այս նյութը, հավանաբար, կհետաքրքրի ձեզ, իսկ տղամարդկանց  առաջարկում ենք առավել ուշադիր լինել` հասկանալու, թե սիրուց բացի, ինչ է անհրաժեշտ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:):  Գեղեցիկ եւ նրբաճաշակ հագուստից, կոշիկներից ու աքսեսուարներից ոչ ոք էլ չի հրաժարվի, թեեւ ոմանք թաքցնում են այդ ցանկությունը, բայց կան նաեւ շատերը, որոնք  ակնհայտ ցուցադրում են իրենց մեծագույն սերը նորաձեւության հանդեպ:

Գեղեցիկ հագուստներն ու կոշիկները դեռեւս բավարար չեն աղջիկներին. լիովին երջանիկ լինելու համար նրանց հարկավոր է նաեւ գեղեցիկ ու հարմարավետ պահարան, որտեղ էլ  “կբնակվեն” հանդերձանքի բոլոր պարագաները: Այսօր բացում ենք հայտնի գեղեցկուհիների տների դռներն ու ներխուժում նրան ամենասիրելի սենյակը:):

Դիտա ֆոն Տիզը


Դիտա ֆոն Տիզին իր հանդերձանքի համար սեփական ոճով ձեւավորված սենյակ ունի, իսկ ինչպես հայտնի է, նա ռետրո ոճի սիրահար է: Թույլ լուսավորություն, 1940-ական թվականների ոգին կրող կահույք եւ դեկորներ, ինչպես նաեւ վինտաժային անթիվ-անհամար զգեստներ, կոշիկներ, պայուսակներ ու աքսեսուարներ. հենց սա է Դիտայի սիրելի սենյակը:

Օլիվիա Պալերմոն


Օլիվիա Պալերմոն, որը հայտնի է նորաձեւության հանդեպ ունեցած իր մեծ սիրով, մեկ առիթով իր հանդերձասենյակի մասին ասել է հետեւյալը. “Այն ամենից շատն եմ սիրում: Հենց այդ սենյակն է բնութագրում ինձ”:

Էվա Լոնգորիան


Հայտնի “թիթիզների” թվում է նաեւ Էվա Լոնգորիան: Նրա պահարանը բավական համեստ է, հարմարավետ: Փայտե կահույքի միջոցով դերասանուհին ցույց է տալիս, որ հեռու է գլամուրից: Ի դեպ, Էվան հարյուրից ավելի ջինսե տաբատ ունի, որոնց համար եւս հատուկ տեղ է հատկացրել:

Ժիզել Բունդհենի պահարանը


Որոշ աստղեր էլ հայտնի են կոշիկների հավաքածուներով: Այսպես օրինակ, ի տարբերություն շատերի, հայտնի մոդել Ժիզել Բունդհենը պահում է իր կոշիկների հավաքածուն ոչ թե բաց պահարանում, այլ դարակներում: Դերասանուհի Ջեսիկա Ալբան կոշիկներից բացի նաեւ գլխարկների հավաքածու ունի: Կոշիկների սիրահարների թվում է երգչուհի Քրիստինա Ագիլերան, որը նույնիսկ աստիճան է օգտագործում` սիրելի կոշիկները վերեւի դարակներից հանելու համար:

Քիմ Քարդաշյանը


Քիմ Քարդաշյանը սիրում է, երբ իր սիրելի հագուստներն ու աքսեսուարներն աչքի առաջ են: Ռեալիթի-շոուների աստղի պահարանը նորաձեւ բուտիկ է հիշեցնում: Մեծ քանակությամբ իրեր ունենալով` Քիմը վստահեցնում է, որ չունի հագուստ, որն այլեւս չի կրելու: Ի դեպ, նման հագուստ ունենալու դեպքում աղջկան հաջողվում է նույնիսկ գումար վաստակել` դրանք վաճառելով  ինտերնետային խանութներում: Բայց մի շտապեք քննադատել Քարդաշյանին. մեր հայրենակցուհին վաճառված իրերից ստացված գումարը բարեգործական նպատակներով է օգտագործում:

Քորթնի Քարդաշյանը


Քիմի քույրը` Քորթնին, որը վերջերս է երկրորդ անգամ մայրացել, եւս նորաձեւության սիրահար է: Սակայն, ի տարբերություն Քիմի, նախընտրում է վինտաժային ոճը:

Քլոե Քարդաշյանը

Քարդաշյանների երրորդ քույրը` Քլոեն, եւս չի զիջում Քիմին եւ Քորթնիին մեծ ու հարմարավետ պահարանի հարցում: Այս սենյակը աղջկա համար ամենասիրելին է: Ամուսնությունից հետո տան դիզայնի հարցում նա խորհրդակցում է ամուսնու հետ, սակայն իր պահարանն անձեռնմխելի է:): 

Առաջարկում ենք ուսումնասիրել վերոհիշյալ հայտնիների, ինչպես նաեւ տասնյակ այլ կանանց պահարանները ստորեւ ներկայացված լուսանկարներում, ոգեշնչվել եւ ինչու ոչ, փոքր-ինչ էլ նախանձել:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW