Դիանա Գուրցկայան այս օրերին վայելում է երեւանյան ամառը: BRAVO.am-ի տեղեկություններով՝ էստրադային երգչուհին մեր մայրաքաղաքում է ընկերներին հանդիպելու նպատակով: Այցի ընթացքում երգչուհին ժամանակ է անցկացրել նաեւ Արամեի եւ նրա մենեջեր Սյոմա Կոդաբաշյանի հետ:
Դիանա Գուրցկայան եւ Արամեն
«Դիանան մեր լավ ընկերն է: Նրա հետ միշտ կապի մեջ ենք եւ հանդիպում ենք, երբ Մոսկվայում ենք լինում: Այս անգամ նա մեր քաղաքում հյուր է, եւ, բնականաբար, պիտի հանդիպեինք»,-մեզ հետ զրույցում հայտնել է Սյոման:
Նրանից հետաքրքրվել ենք նաեւ` արդյոք երգիչների նոր զուգերգ է սպասվում. «Նրանց համագործակցությունը առայժմ սահմանափակվում է համատեղ մեկ կատարմամբ, երբ Արամեի մոսկովյան մենահամերգին կատարեցին վերջինիս «Մամա» երգը: Ապագայի համար տաբերակներ կան, որոնք դեռ քննարկման փուլում են»:
Սյոմա Կոդաբաշյանը եւ Դիանա Գուրցկայան
Նշենք, որ Դիանան այս անգամ Երեւան էր ժամանել եղբոր հետ, իսկ կմեկնի այսօր:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյոմա Կոդաբաշյանը


×
14,514






