‹‹Եվրատեսիլ 2016››-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այժմ Նյու Յորքում է եւ ամենայն հավանականությամբ ներկա կգտնվի Նյու Յորքում անցկացվող հեղինակավոր նորաձեւության շաբաթին: Ինչպես հայտնում է Wiwibloggs-ը, ‹‹մինչ Իվետան սպասեցնում է ամբողջ աշխարհին իր եվրատեսիլյանը երգը ներկայացնելու հարցում, զուգահեռաբար քայլեր է անում համաշխարհային նորաձեւության աշխարհում››:
Իվետա Մուկուչյանը
Wiwibloggs-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իվետա Մուկուչյանը ներկա է գտնվելու նյույորքյան նորաձեւության շաբաթվա ընթացքում անցկացվող հանդիպումների: ‹‹Մենք գիտենք, որ ինչ էլ հագնի Իվետան, տպավորիչ է լինելու, սակայն դեռեւս գաղափար չունենք, թե ինչ է նա անելու››,- հաղորդում է կայքը:
Իվետա Մուկուչյանը
Wiwibloggs-ը հրապարակման վերջում հիշեցրել է, որ Իվետան մրցույթի ֆավորիտներից է եւ վստահություն հայտնել, որ նա ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Նյու Յորքում՝ նորաձեւության ասպարեզում:
BRAVO.am
Աղբյուրը` Wiwibloggs


×
5,863





