“Կարիք չեմ զգում հայկական եթերները լցենել ինձնով”,-ասում է Նիկ Էգիբյանը` պարզաբանելով, որ իրեն Հայաստանի համար կոմերցիոն երաժիշտ չի համարում.“Այդ իսկ պատճառով տեսահոլովակ եմ նկարահանում միայն այն ժամանակ, երբ գաղափարներս ու երաժշտությունը հասունանում են, եւ պոռթկման կարիք եմ զգում:)”:
Նիկ Էգիբյանը
Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, հիմա երաժիշտը ստեղծագործական բուռն փուլում է եւ շուտով նոր աշխատանք կներկայացնի.“Երգս դաշնամուրային շատ գեղեցիկ բալլադ է մի զույգի մասին, ովքեր որոշել էին աշխարհին ապացուցել, որ ամեն ինչ հնարավոր է, բայց ֆիասկո են ապրում: Անգլերենով եմ ստեղծագործել, կարծում եմ` շատ կհավանեն միտքը”:
Այս երգի տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Երեւանում, Մոսկվայում եւ Բեռլինում, բայց սյուժեի եւ կադրերի հարցում Նիկը դեռեւս վերջնական ընտրություն չի կատարել:
Նիկ Էգիբյանը
Խոսելով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցություններից` նա հետեւյալն է ասել.“Լիլուի, Էմմիի, Սյուզիի եւ Աիդա Արամիի համար նոր երգեր եմ գործիքավորել: Լուիզայի համար հեղինակածս գործն այս տարվա իմ ամենասիրելին է: Այս շրջանում աշխատում եմ նաեւ “Հայաստանի ձայնը” նախագծից մի քանիսի հետ”:
Մինչ Նիկ Էգիբյանի նոր տեսահոլովակի պրեմիերան, առաջարկում ենք դիտել նրա նախորդ գործերից “Paradox(I Love You)”-ը եւ “You Got Me High”-ը:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նիկ Էգիբյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: