Շուրջ մեկուկես տարի է` ATV-ի եթերում ցուցադրվում է «Կայարան» սերիալը: Նախագծի եզրափակիչ սերիան այսօր է, իսկ մինչ այդ BRAVO.am-ը լուսանկարել եւ ներկայացնում է` ինչ է կատարվել վերջին նկարահանման օրը:
«Կայարան»-ի վերջին սերիայի նկարահանումներին
Ռեժիսոր Ելենա Արշակյանը, ով առաջին անգամ ներկայացել է որպես պրոդյուսեր, մեզ հետ զրույցում ասել է, որ սերիալի աշխատանքները եզրափակել են ուրախ նոտայով.«Հուզմունք կար: Մեզ համար էլ է շատ դժվար ամեն անգամ հրաժեշտ տալ մեր հերոսներին, բայց նաեւ ուրախ էինք, որ հեռուստադիտողին տալիս ենք երկար սպասված ավարտը»:
«Կայարան»-ի վերջին սերիայի նկարահանումներին
Նա նշել է, որ յուրաքանչյուր նախագծի ավարտը նորի սկիզբ է.«Ավանդույթի համաձայն՝ ավարտը նշում ենք մենք միասին եւ խոստանում միմյանց շուտով հանդիպել հաջորդ նկարահանման հրապարակում: Վստահ եմ` շուտով նոր նախագիծ կներկայացնենք իմ սիրելի ստեղծագործական խմբի հետ, իսկ թե դերասաններից ով ընդգրկված կլինի, չեմ կարող ասել: Պարզապես շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց լուման են ունեցել այս նախագծում, շնորհակալ ենք մեր թիմին վստահելու համար, իսկ հեռուստադիտողներին շնորհակալ ենք մեր սերիալին հետեւելու համար»:
«Կայարան»-ի վերջին սերիայի նկարահանումներին
Հավելենք, որ գլխավոր դերակատարներից բացի, երեկ նկարահանման հրապարակում էր նաեւ Ալեքսանդր Բաբասյանի որդին: Իսկ թե ինչ դեր ունի փոքրիկը նախագծում, կիմանաք՝ հետեւելով սերիալի այսօրվա եզրափակիչ սերիային:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: