Շարունակելով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների ամառային հանգստի թեման` BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Արամեի հետ: Պարզվում է` երգիչը գրեթե չի հանգստանում:).“Առհասարակ, շատ քիչ ժամանակ եմ տրամադրում դրան, ինչի համար էլ ընկերներս ու մտերիմներս միշտ մեղադրում են”:
Արամեն
Նա տեղեկացրել է, որ վերջերս է վերադարձել Աբխազիայի Սուխում քաղաքից, որտեղ 2 մենահամերգ է ունեցել. “Հայ առաջին երգիչն եմ, ով ելույթ է ունեցել այստեղ: Շատ ջերմ ընդունեցին, հրաշալի համերգներ էին”:
Արամեի խոսքով` հենց այնտեղ էլ զգացել է, որ գերհոգնած է.“Համերգի օրն առավոտյան գլխապտույտ ունեցա, չէի կարողանում քայլել… Կորսետով եմ բեմ բարձրացել: Դրանից հետո որոշեցի, որ պետք է անպայման հանգստանամ”:
Արամեն սիրելիի` Աննա Թովմասյանի հետ
Երգիչը դեռեւս հստակ չգիտի, թե ուր է մեկնելու. “Ընկերներով կընտրենք հանգստավայրը: Գուցե ուղեւորվենք եվրոպական երկրներ, մտածում ենք նաեւ Կիպրոսում ծովափնյա ժամանցի մասին”:
“Զուտ հանգստի նպատակով արտերկիր երբեւէ չեմ մեկնել, քանի որ սիրահար չեմ: Քաջատեղյակ չեմ հանգստի կազմակերպման եղանակներից: Ընկերներս կապահովեն լավ միջավայր ու նաեւ կուղեկցեն տեսարժան տարբեր վայրեր”,-հավելել է նա:
Արամեն փոքրիկ երկվորյակների հետ
Արամեն սիրում է գործնականը համատեղել հանգստի հետ: Մեկնելով համերգային շրջագայության` նա նաեւ շրջում է տվյալ քաղաքում ու ծանոթանում պատմական նշանակություն ունեցող վայրերին. “Սուխումում եղել եմ նաեւ Ստալինի ամառանոցում:)”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արամեի “ֆեյսբուքյան” էջից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: