Աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկին` հայտնի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեզին, դատի է տվել նախկին վարորդը` Հակոբ Մանուկյանը: “TMZ” կայքը հաղորդում է, որ իրաքահայի խոսքերով՝ երգչուհու մենեջերը` Բենի Մեդինան, “փչացրել է իր կյանքն ու կարիերան”:
Ջենիֆեր Լոպեզը
Հակոբ Մանուկյանը պատմել է, որ 2005 թվականից Ջենիֆեր Լոպեզի եւ Մարք Էնթոնիի անձնական վարորդն է եղել: Ժամանակի ընթացքում զույգն այնքան է սիրել եւ կապվել այս հային, որ նրան առաջարկել են փակել սեփական գործակալությունն ու գլխավորել Լոպեզի անձնական անվտանգության եւ փոխադրումների բաժինը:
Իրավիճակը փոխվել է 2011 թվականին, երբ Ջենիֆերը սկսել է նկարահանվել “What to Expect When You’re Expecting’’ ֆիլմում: Հակոբի խոսքով՝ այդ շրջանում ստիպված է եղել երկար ժամանակ անցկացնել ու աշխատել մենեջեր Մեդինայի հետ, որն էլ պարբերաբար վատաբանել ու քննադատել է իրեն հանրության առջեւ, ծաղրել հագուկապն ու անգլերենի վատ բառապաշարը:
Ջենիֆեր Լոպեզը
Մանուկյանը նաեւ ասել է, թե հենց մենեջերն է ստիպել Լոպեզին սահմանափակել իր պարտականությունները, ինչից հետո դարձել է երգչուհու միայն լոսանջելեսյան վարորդը:
Նշենք, որ Ջենիֆեր Լոպեզը դեռեւս չի արձագանքել այս միջադեպին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` TMZ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: