Այսօր աշխարհը տոնում է ձախլիկների միջազգային օրը: Սա ոչ պաշտոնական տոն է, որը նվիրված է աշխարհի ձախլիկներին: Ի դեպ, երկրագնդի բնակչության 3-ից 10 տոկոսը նախընտրում է օգտագործել հենց ձախ ձեռքը: Այսպիսով, մոտ 500 միլիոն մարդ ձախլիկ է: Հոգեբանները բնութագրում են ձախլիկներին որպես ուժեղ բնավորության տեր մարդիկ, ովքեր հզոր ստեղծագործ միտք ու պոտենցիալ ունեն:
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոուլին
Այս բնութագրի վառ ապացույցն են այն հայտնիները, որոնք ձախլիկ են: Հայտնի, կայացած ու սիրված ձախլիկներն են Անջելինա Ջոլին, Բրեդ Փիթը, Ջիմ Քերին, Թոմ Քրուզը, Հյու Ջեքմանը, Ռոբերտ Դե Նիրոն, Բրյուս Ուիլիսը, Նիքոլ Քիդմանը, Ջուլիա Ռոբերթսը, Քիանու Ռիվզը, Դեմի Մուրը, Էմինեմը, Փինքը, Ռիկի Մարտինը, արքայազն Ուիլյամը, Միլա Յովովիչը, Սքարլեթ Յոհանսոնը, Մերիլին Մոնրոն, 50 Cent-ը, Ջասթին Բիբերն ու այլոք:
Եթե ուշադիր լինեք, ինքներդ կնկատեք ու կպարզեք հայտնի ձախլիկներին: Բրեդ Փիթը հիմնականում գրկում է կնոջը` Անջելինա Ջոլիին, հենց ձախ ձեռքով: «Point Break» ֆիլմում պարզ երեւում է, թե ինչպես է Կիանու Ռիվզը ձախ ձեռքով գրառում կատարում:
Ձախլիկներ էին նաեւ հանճարեղ նկարիչ Միքելանջելոն, Լեոնարդո Դա Վինչին, Ռուբենսը, Ռաֆաելն ու Պիկասոն: Հայտնի ձախլիկներ էին նաեւ Ալեքսանդր Մակեդոնացին, Ֆրանց Կաֆկան, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Պուշկինն ու այլոք:
Այս տոնը հիմնականում նշվում է, որպեսզի հայտնի արտադրողների ուշադրությունը սեւեռվի նաեւ ձախլիկների համար հատուկ նախատեսված ապրանքների ստեղծման ու արտադրության վրա: Bravo.am-ը շնորհավորում է բոլոր ձախլիկներին ու հզոր ստեղծագործ մտքի թռիչք մաղթում :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` համացանցից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: