×


Ինչո՞վ է նշանավորվելու հոկտեմբերի 14-ը Մարիի համար :)

Մարի Ավանեսյանը որոշել է իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսի օրը` հոկտեմբերի 14-ը, հիշարժան ամսաթիվ դարձնել եւ, ինչպես տեղեկացրել է BRAVO.am-ին, այս տարի այն կնշանավորի փոքրիկ համերգով:

Մարին


20-ամյա երգչուհին “Մոսկաֆե” սրճարանում երաժիշտների նվագակցությամբ կկատարի իր սիրելի երգիչների` Քեթի Մելուայի, Ադելի, Բրայան ՄքՆայթի, Սիայի երգացանկից հայտնի երգեր, նաեւ առաջին անգամ կհնչի Մարիաննա Հովհաննիսյանի հետ զուգերգը.“Իմ երգերից կներկայացնեմ երեքը, որոնց հեղինակը Կարեն Անանյանն է, նա էլ նվագակցելու է ինձ”:

Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարին մեզ հետ զրույցում նաեւ նշել է, որ զարդեր պատրաստող ընկերուհու` Անուշիկի հետ, որի աքսեսուարները հաճախ  գովազդում է, հիմնել է “MP Production”-ը:

Մարին


“Ընկերությունն անվանել ենք իմ եւ բրենդի անվան առաջին տառերով: Դեռ կզբաղվենք միայն իմ ոճով, զգեստներով եւ երաժշտական գործունեությամբ: Նոր տեսահոլովակս նույնպես կնկարահանվի մեր փրոդաքշնի կողմից: Չնայած` մեր թիմը դեռ մեծ չէ, բայց արդեն կան հիմնական անդամները”,-ասել է երգչուհին` հավելելով, որ նախքան համերգը` սեպտեմբերի վերջին կմասնակցի ապրանքանիշի հագուստի եւ զարդերի ցուցադրությանը: 

BRAVO.am
Լուսանկարները` Դիանա Ադիմյանի եւ Մարիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW