×


Ինչո՞ւ է Զեմֆիրան նեղացել երկրպագուներից եւ որոշել լռել

Վերջերս սոցիալական ցանցերում հայտնվեց Զեմֆիրայի պաշտոնական հայտարարությունը` ուղղված երկրպագուներին: Հայտնի երգչուհին մասնավորապես գրել է.“Այնքան հագեցած օրեր եմ ունենում, որ չեմ հասցնում մարսել դրանք: Վաղուց ուզում եմ ասել հետեւյալը` երբեմն կարդում եմ ձեր մեկնաբանությունները սոցիալական ցանցերում, բլոգներում ու հաճախ վիրավորվում եմ ձեր վերաբերմունքից, կոպիտ խոսելաձեւից: Դուք ի՞նչ երկրպագուներ եք, եթե թույլ եք տալիս իմ հասցեին նման կերպ արտահայտվել: Հասկանում եմ, որ համացանցն ամեն ինչ թույլ է տալիս, բայց դուք իմ անվան տակ եք գրում:

Զեմֆիրան


Ես 35 տարեկան եմ, երկար ու բարդ ճանապարհ եմ անցել: Ես անընդհատ աշխատում եմ ինձ վրա, իսկ դո՞ւք: Ես հավատարիմ եմ մասնագիտությանս եւ իրավունք ունեմ հարգալից վերաբերմունք պահանջել գոնե ձեզնից:

Ոմանք կասեն` դա քննադատություն է, բայց ոչ, դա գռեհկություն է: Ձեզնից ոչ ոք չի համարձակվի դեմքիս ասել այն, ինչ գրում է: Իսկ գրում եք կազմվածքիս, հագուկապիս, վարքագծիս մասին, բայց դա այնքան անձնական է, միայն շատ մտերիմ մարդիկ կարող են իրենց նման բան թույլ տալ:

Զեմֆիրան


Ինքս ինձ չեմ խաբում, թե կարող եմ որեւէ մեկի վրա ազդեցություն ունենալ, բայց ուզում եմ ասել, որ զզվել եմ ու դադարեցնում եմ շփումս արտաքին աշխարհի հետ: Այն չափազանց դաժան է ինձ համար: Ափսոս, որ դուք` երկրպագուներդ, այդ աշխարհի անբաժանելի մասնիկն եք: Հստակեցրեք ձեզ համար, որ ես տիկնիկ չեմ, շոու-բիզնեսի աստղ չեմ”:

Զեմֆիրան վերջին շրջանում իսկապես բազմազբաղ է: Նա հանդես է եկել որպես “Ռիտայի վերջին հեքիաթը’’ ֆիլմի պրոդյուսեր եւ երաժշտության հեղինակ, երկու ելույթ է ունեցել լեգենդար “Queen” խմբի հետ, նաեւ մասնակցել “Нашествие’’ փառատոնին: Այդ ամենի հետ մեկտեղ երգչուհին շարունակում է  ձայնագրություններն ու փորձերը:

Զեմֆիրան


Փառատոնից հետո երգչուհին իր վերջին հարցազրույցն է տվել երկար լռությունից առաջ` մեկնաբանելով նաեւ երկրպագուներին հղված հայտարարությունը. “Լռության կարիք ունեմ: Նրանցից չեմ նեղացել, ոչ էլ ագրեսիվ եմ: Շատ ակտիվ երկրպագուներ ունեմ, նրանք շրջագայում են ինձ հետ, նույնիսկ եվրոպական երկրներում տեղի ունեցած համերգների ընթացքում մեզ հետ էին: Այնպես որ, հայտարարությունը նրանց չի վերաբերվում: Գիտեմ, թե ում ինչ եմ ասում եւ ումից ինչ եմ պահանջում”:

Զեմֆիրան եւս մեկ անգամ նշել է, որ սիրում է միայնությունը, ինքն իր հետ իրեն լավ է զգում. “Ընկերներ չունեմ, ընկերական հավաքույթներ չեմ սիրում: Իմ կյանքում կա մեկ մարդ` Ռենատան, եւ դա բավարար է ինձ համար: Նա շատ հետաքրքիր ու բազմակողմանի զարգացած մարդ է, այնպես որ, իր հետ չես հոգնի”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW