Եթե Վիկտորիա Բեքհեմը հայտնվում է որեւէ ամսագրի շապիկին, ապա, որպես կանոն, այդ պարբերականի վաճառքը կրկնապատկվում է: Այս անգամ Դեւիդի կինը պատիվ է արել ''Glamour US''-ին` բացի լուսանկարվելուց, հանդես գալով նաեւ որպես ամսագրի խմբագիր:
Վիկտորիա Բեքհեմը
Վիկտորիային լուսանկարել է Պամելա Հենսոնը: Դիզայները հավատարիմ է մնացել իր սկզբունքին` ինչ էլ լինի` չժպտալ: Բայց չնայած այդ հանգամանքին, լուսանկարները բավական ուրախ եւ զվարճալի են ստացվել:
“Չգիտեմ, թե ինչու չեմ ժպտում: Նախկինում հաճախ էի ժպտում, լուսանկարվելիս` եւս: Կարծում եմ, դադարեցի ժպտալ, երբ մասնագիտացա նորաձեւության ասպարեզում: Այո, այդպես է, նորաձեւությունը գողացավ ժպիտս: Ինքս եմ ստեղծել Վիկտորիա Բեքհեմ կերպարը: Չեմ ասում, որ այն նման չէ ինձ, բայց ասել, որ ամսագրերի շապիկներից ձեզ նայող կինը ես եմ, սխալ կլինի’’,-նշել է Վիկտորիա Բեքհեմը:
Վիկտորիա Բեքհեմը
Լրագրողի հարցին, թե ինչպիսին է պատկերացնում իրեն հինգ տարի հետո, դիզայները հետեւյալ պատասխանն է տվել. “Հուսով եմ` բիզնեսս ավելի կզարգանա, իսկ կանայք, իմ ստեղծած հագուստի շնորհիվ ավելի գեղեցիկ կդառնան’’:
Վիկտորիան խոսել է նաեւ ընտանիքի հնարավոր համալրման մասին. “Գիտեք, երբեք չեմ ասում երբեք: Կարիերա, ընտանիք, ամուսնին, որը բոլորի պես զբաղված է, բայց ես սովորել եմ ամեն ինչ հասցնել: Ուզում եմ, որ ընտանիքիս անդամները առողջ ու երջանիկ լինեն’’:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: