×


Ինչպես են նշել ամուսնության 7-ամյակը Բեյոնսեն եւ Ջեյ Զին

Բեյոնսեն անկեղծ նոր լուսանկարներ եւ անիմացիոն GIF պատկերներ է հրապարակել իր կայքում, որոնք արվել են ամուսնու` ռեփեր Ջեյ Զիի հետ ռոմանտիկ ուղեւորության ընթացքում:

Բեյոնսեն


Այս ամիս զույգն իր հանգիստն է վայելել Հավայան կղզիներում, որտեղ նշել են նաեւ ամուսնության հոբելյանը: Զույգը միասին է արդեն 7 տարի:

Բեյոնսեն


Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, Բեյոնսեն եւ Ջեյ Զին այս անգամ ճամփորդել են առանց փոքրիկ Բլու Այվիի: Ամուսինների դուստրը մնացել է Նյու Յորքում` Բեյոնսեի քրոջ` Սոլանժի հետ:

Բեյոնսեն


Հանրահայտ զույգի ընտանեկան հոլովակը, որտեղ կան նաեւ կադրեր պսակադրությունից, առաջարկում ենք դիտել այստեղ:

BRAVO.am
Աղբյուրը` beyonce.com

Կարդալ ավելին

Quality Sign BW