Քիմ եւ Քլոե Քարդաշյաններն այսօր այցելել են Աբովյան փողոցի վրա գտնվող հուշանվերների խանութ` հայկական հուշանվերներ գնելու: BRAVO.am-ի թղթակցին հաջողվել է 20 րոպե քույրերի հետ մնալ նույն խանութում եւ հետեւել, թե ինչպես են իրականացվում “Keeping Սp With the Kardashians” ռեալիթի-շոուի նկարահանումները:
Քլոե եւ Քիմ Քարդաշյանները
Հայտնի քույրերին ուղեկցում էին դիմահարդար Մարիոն, վարսահարդար Ջենը եւ երկու զարմուհիները: Մինչ նրանք ուսումնասիրում էին հուշանվերները, երկու երկրպագու, ցանկանալով լուսանկարվել Քլոեի հետ, պատահաբար կոտրեցին վերջինիս “BlackBerry” հեռախոսը: Քլոեն շատ տխրեց, սկսեց թվարկել, թե որքան լուսանկարներ եւ տեսանյութեր ունի հեռախոսում, բայց երկրպագուներին վրա չզայրացավ, ընդհակառակը` ասաց, որ իրենց անհարմար չզգան, քանի որ ամեն ինչ նորմալ է: Թիկնապահ Պասկալը դուրս հրավիրեց երկրպագուներին, իսկ Քիմն ու Քլոեն շարունակեցին գնումներ կատարել:
Ի դեպ, խանութում Քիմի եւ Քլոեի ձեռքին իրենց եղբոր` Ռոբ Քարդաշյանի լուսանկարն էր, որը չի կարողացել ժամանել Հայաստան:
Քիմ Քարդաշյանը` հուշանվերների խանութում
Հանրահայտ քույրերի զարմուհիներից մեկը, նկատելով լավաշի պատկերով բացիկ, մոտեցավ Քլոեին եւ առաջարկեց գնել այն եւ փոտոշոփի օգնությամբ համադրել Քիմի լուսանկարի հետ: Աղջիկները սկսեցին ծիծաղել կատակի վրա:
Քիմն ու Քլոեն տարբեր խաղալիքներ եւ հուշանվերներ ընտրեցին, Քլոեն արդեն մոտեցել էր դրամարկղին, սակայն ռեալիթի-շոուների աստղը շարունակում էր ուսումնասիրել տեսականին: Քլոեն կանչեց քրոջը` ասելով, որ արդեն վճարել է ընտրված հուշանվերների համար, իսկ Քիմը ցույց տվեց հայկական տարազով փոքրիկ պայուսակ, որը շատ էր հավանել, եւ այն նույնպես գնեցին:
Քլոե Քարդաշյանը հուշանվերների խանութում
Խանութի առջեւ հավաքված երկրպագուներն ու լուսակարիչները ապարդյուն սպասեցին քույրերին. նրանք դուրս եկան հետնամուտքով:
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի, Կարեն Անտոնյանի եւ Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: