Հունիսի 5-ից 10-ը Հայաստանի զբոսաշրջային ամենահայտնի վայրերից մեկում՝ Տաթեւում, առաջին անգամ տեղի կունենա բեյսջամփերների փառատոն։ Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ հնարավորություն կունենան թռչել «ՏաԹեւեր» ճոպանուղու խցիկներից:
«Base Fest»-ի երեւանյան փարթիին
Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու այլ երկրներից նախատեսված է շուրջ 60 բեյսջամփերի ժամանում։ Նախքան փառատոնի բացումը երեւանյան «Downtown» ակումբում տեղի է ունեցել preparty, որի ժամանակ կազմակերպիչները եւ հյուրերի որոշ մասը ծանոթացել են միմյանց հետ, դիջեյ Karo Pillz-ի հնչեցրած ռիթմերի ներքո պարել են եւ զվարճացել։ Երեկույթի մասնակիցները մուտքի մոտ նաեւ ստացել են տարբերակիչ սպիտակ ապարանջաններ, որոնցով Տաթեւում որոշակի առավելություններ կունենան:
«Base Fest»-ի երեւանյան փարթիին
Փառատոնի կազմակերպիչ «Go2Armenia» զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Ասյա Ֆահրադյանը հայտնել է, որ մարզիկների որոշ մասն արդեն Տաթեւում է, նախապատրաստվում են մրցումներին.«Բեյսջամփերներն այնտեղ ուսունասիրում են տարածքը, փորձեր են անում, որ լավ արդյուքներ ցույց տան, այդ պատճառով փարթիին ներկա չեն»:
«Base Fest»-ի երեւանյան փարթիին
Եթե հետաքրքրված եք «BASE Fest»-ով, ապա կարող եք Տաթեւում մոտ տարածությունից տեսնել, թե ինչպես են բեյսջամփերները վայրէջք կատարում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: