×


Ինչպես է անցել «Ֆուլ Հաուս 5»-ի առաջին նկարահանումը

Երեկ մեկնարկել են «Ֆուլ Հաուս»-ի նոր եթերաշրջանի նկարահանումները: Այս մասին BRAVO.am-ի հայտնել է հումորային նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` տեղեկացնելով, որ տաղավարում եղել է հիմնական կազմը. «Բնականաբար, առաջին օրը, այն էլ` հանգստից հետո, դժվար է հարմարվել աշխատանքին, բայց մեր դերասանները միմյանց շատ կարոտել էին, քանի որ լավ հարաբերություններ ունեն ու հարազատ են»:

Մեկնարկել են «Ֆուլ Հաուս 5»-ի նկարահանումները


Սիթքոմի նոր սերիաները եթերում կլինեն հոկտեմբերի 10-ից: Ինչպես արդեն պատմել ենք, նախագծից դուրս են եկել Մարինկա Խաչատրյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը.«Երեք նոր հերոս ունենք, որոնք ընտրվել են քասթինգի միջոցով: Նրանց կերպարներն իրենց հետ նոր ու հետաքրքիր զարգացումներ կբերեն»,-ասել է Մենչը:

Արման Հովհաննիսյանը


Այս եթերաշրջանում կհայտնվի Մուշեղի որդին, որին մարմնավորում է պարող, «Տրիո» ստուդիայի դերասանական բաժնից Արման Հովհաննիսյանը: «Ֆուլ Հաուս» սրճարանում կաշխատի նոր մատուցողուհի, որի կերպարում Դրամատիկական թատրոնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն է:

Լիլի Կարապետյանը


Գոռ Հակոբյանի նոր տեսահոլովակի հերոսուհին` Լիլի Կարապետյանը, եւս կխաղա սիթքոմում.«Նա նախկինում նկարահանվել է «Արմենիա TV»-ի մի շարք սերիալներում, սակայն վերջին շրջանում Մոսկվայում է բնակություն հաստատել: Նախագծում Լիլին հանդես կգա որպես դիզայներ ու բիզնես կսկսի Ֆելոյի դերակատարի հետ»,-նշել է պրոդյուսերը:

Խոսելով իր մարմնավորած կերպարի մասին` Մենչն ասել է.«Սերգեյը կրկին Մուշեղի ու Տամարայի հետ եռանկյունի կկազմի, սակայն այժմ ավելի հստակ քայլեր կլինեն նրա կողմից»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմեն Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW