×


Ինչպես է նշում 31-ամյակը Վիկա Մարտիրոսյանը :)

Վիկա Մարտիրոսյանն այսօր նշում է 31-ամյակը։ «Ամարաս» խմբի գեղարվեստական ղեկավարը քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հարազատների հետ Ծաղկաձորում է.«Քանի որ երեկ Սուրբ Վալենտինի օրն էր, որոշեցինք քաղաքից դուրս հանգստանալ եւ միասին անցկացնել տոնական օրերը։ Նախորդ տարիներին տարեդարձս մեծ խնջույքներով ենք նշել, այս անգամ էլ ընտանեկան մթնոլորտում է անցնում»։

Վիկա Մարտիրոսյանը դարձել է 31 տարեկան


Հոբելյարն ասել է, որ դուստրն իրեն ջերմ շնորհավորել է եւ կարեւոր մաղթանք հղել. «Նանուլն ուզում է քույրիկ կամ ապերիկ ունենալ, մենք` եւս։ Ինչքան հաճելի խոսքեր կան, ընտանիքիս ու ընկերներիս կողմից այսօր լսում եմ։ Նաեւ ստանում եմ գեղեցիկ նվերներ. այն, ինչ սիրում եմ։ Փառք Աստծո, ամեն ինչ ունեմ. երազելու ոչինչ չունեմ»։

Վիկա Մարտիրոսյանն` ամուսնու հետ` Ծաղկաձորում


Հոբելյարի համար վաղը եւս տոնական կլինի. «Վաղը, երբ Երեւան վերադառնամ, աշխատանքիս վայրում սաներիս ու ընկերներիս հետ կնշեմ։ Քանի որ երկուշաբթի է, աշխատանքային օրով միայն ես եմ ինձ թույլ տվել հանգստանալ։ Շնորհակալ եմ բոլոր շնորհավորողներին, ինձ անչափ հաճելի է»,-եզրափակել է պարուհին։

BRAVO.am
Լուսանկարները՝  Վիկա Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW