Այսօր Նազիկ Ավդալյանը դարձել է 28 տարեկան: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե մեծ խնջույքների սիրահար չէ եւ կնշի տանը` հարազատների հետ.“Երեկոյան կփչեմ տորթի մոմերը` չմոռանալով երազանք մտապահել, որոնք երբեմն իրականանում են, երբեմն էլ` ոչ: Ինձ համար շատ հիշարժան է եղել 24 եւ 25-ամյակներս, երբ Էրիկի հետ դեռ նշանված էինք”:
Նազիկ Ավդալյանը
Հոբելյարն այս տարի առաջին անգամ տարեդարձը տոնում է մայրիկի կարգավիճակում եւ անակնկալի է արժանացել որդուց.“Սովորաբար, Վաչեն մինչեւ կեսգիշեր քնում է, բայց այսօր արթուն մնաց: Դեռ համբուրել չգիտի, բայց շուրթերը մոտեցրեց այտիս, գրկեց եւ շնորհավորեց. շատ հաճելի պահ էր:)”:
Նազիկ Ավդալյանը` որդու հետ
Մարզուհին անձնական կյանքում իրեն երջանիկ է համարում, իսկ լիարժեք երջանկության համար կցանկանար կրկին վերադառնալ մեծ սպորտ.“Չնայած` երջանկությունը հարաբերական է, բայց ինձ երջանիկ եմ զգում: Երեխաս դեռ շատ փոքր է, հիմա ամբողջովին նվիրվել եմ նրան, բայց որոշ ժամանակ հետո, վերադառնալով իմ աշխատանքին, շատ ավելի երջանիկ կզգամ”:
BRAVO.am
Լուսանկարները` Նազիկ Ավդալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: