×


Ինչպես են անցնում «Երեւի» սերիալի նկարահանումները

«Երեւի» սերիալի առաջին սերիայի ցուցադրման օրը հայտնի է: Շուշաննա Թովմասյանի, Սարգիս Ավետիսյանի, Եվա Բաղդասարյանի, Բեն Ավետիսյանի, Սոֆի Դեւոյանի, Հարություն Մովսիսյանի, Գրետա Մեջլումյանի, Ալեքսանդր Խաչատրյանի եւ հայտնի այլ դեմքերի մասնակցությամբ հեռուստանովելը մարտի 5-ից կլինի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում: Իսկ մինչ այդ BRAVO.am-ը լուսանկարների միջոցով ներկայացնում է՝ ինչ մթնոլորտ է տիրում նկարահանման հրապարակում:

«Երեւի» սերիալի նկարահանումներին


«Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ այս սերիալն իր հետաքրքրությամբ, սցենարով եւ լավագույն դերասանների մասնակցությամբ տարբերվելու է շուկայում եղածներից: Իսկապես, մեզ մոտ լավագույններն են հավաքված, եւ բացի դա, նրանք արդեն միմյանց աշխատանքին ծանոթ մարդիկ են, ինչն, իհարկե, միայն օգուտ է տալիս գործին»,-նշել է ռեժիսոր Վահե Սայանը:

«Երեւի» սերիալի նկարահանումներին


Նրա խոսքով` պրեմիերայից մեկ օր առաջ իրենք փակ դիտում կանեն եւ մոտ 5-6 սերիա կնայեն.«Ներկա կլինի ռեժիսորը, սցենարիստը եւ պրոդյուսերական կազմը` Էդգար Ավագյանի գլխավորությամբ: Հատուկ հավաքույթ չենք անի, քանի որ նկարահանումների մեկնարկի օրը նշել ենք նոր աշխատանքի ծնունդը»:

Սոֆի Դեւոյանը


Ռեժիսորն ավելացրել է նաեւ, որ նկարահանումները բնականոն ընթացքի մեջ են, բավականաչափ տեսարաններ պատրաստ են, ինչն էլ հնարավորություն կտա պարբերաբար եթերում լինել` զուգահեռ շարունակելով աշխատանքը.«Մենք անցյալի սխալները հաշվի առնելով եւ հաջողություններ գրանցած՝ շարժվում ենք առաջ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վահե Սայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW