Դավիթ Հակոբյանը երեկ դարձել է 31 տարեկան: Կեսգիշերին կնոջ շնորհավորանքի, որդու նվերի եւ հանրահավաքի ժամանակ տարեդարձը նշելու մասին դերասան-հաղորդավարը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
«Առաջին շնորհավորանքը Նոնայից ստացա, իսկ տղաս արդեն քնած էր: Հասկացա, որ ծերությունը վրա տվեց. 31-ն արդեն լուրջ է:): Հանրահավաքին մասնակցելուց հետո հոգնածությունից շուտ քնեցի, իսկ առավոտյան տարեդարձս սկսվեց որդուս «պապա-պապա» խոսքերով: Ի դեպ, Էդուարդն ինձ համար նվեր էր պատրաստել մեծ կոնֆետի տեսքով, որի վրա գրված էր՝ «սիրելի հայրիկին», բայց շոկոլադները վերցրեց իրեն, իսկ ինձ մնաց գեղեցիկ տուփը:)»,-ասել է նա:
Դավիթ Հակոբյանի 31-ամյակին
Մեծ խնջույք Դավիթը չէր ծրագրել՝ ամեն բան թողնելով օրվա ընթացքին.«Ծնունդիս առաջին մասն անցկացրի Հանրապետության հրապարակում`հանրահավաքի ժամանակ, քանի որ ընկերներիցս շատ մարդ կար այնտեղ: Սկսեցինք տոնական տորթով, ու շատ հետաքրքիր անցավ: Այնուհետեւ որդուս եւ Նոնայի հետ շատ հաճելի մի վայրում գեղեցիկ օր ունեցանք, իսկ գիշերն արդեն ընկերներիս հետ էի»:
Դավիթ Հակոբյանի 31-ամյակին
Նա նշել է, որ իր ծննդի համար առաջին հերթին շնորհակալ է ծնողներին, նաեւ խոսել երազանքների մասին.«Շնորհակալ եմ մայրիկիս ոչ միայն ինձ կյանք շնորհելու, այլեւ կողքիս լինելու եւ ինձ այսպիսին դաստիարակելու համար: Թեեւ այս տարի տորթն առանց մոմերի էր, բայց երազանքս կապեցի այսօր կատարվող իրադարձությունների հետ: Շատ կուզեմ, որ որդիս մեր պապերի արյունով պահած Հայաստանում մեծանա եւ ցանկություն չունենա երկրից գնալու: Հավատում եմ, որ մի օր լավ է լինելու, մեր երազած հայրենիքը մոտ է մեզ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: