×


Ինչպիսին է Իվետա Մուկուչյանի տրամադրվածությունը ելույթից ժամեր առաջ

Իվետա Մուկուչյանն այժմ պատրաստվում է ժամեր անց կայանալիք «Եվրատեսիլ 2016»-ին։ Առաջին կիսաեզրափակչում մեր մասնակիցը ելույթ կունենա 07 համարի ներքո՝ իր «LoveWave» երգով։

Իվետա Մուկուչյանը


BRAVO.am-ը կապ է հաստատել Իվետա Մուկուչյանի հետ, ով հայտնել է, որ բարձր տրամադրություն ունի եւ մարտական է տրամադրված. «Շվեդիայում գտնվելուս ընթացքում աննկարագրելի զգացողություններ եմ ունենում։ Լարվածություն չեմ զգում, փորձում եմ վայելել յուրաքանչյուր պահն ու վայրկյանը։ Այստեղ ամեն ինչ հիանալի է, կփորձեմ լավագույն կերպով ելույթ ունենալ»։

Երգչուհու հետ բեմում կլինեն հինգ բեք-վոկալիստները, իսկ բեմից դուրս նրա կողքին են նաեւ մայրն ու ավագ քույրը, որն էլ այս օրերին իրականացնում է երգչուհու դիմահարդարումն ու վարսահարդարումը։ 

Մրցույթի պաշտոնական բացման ժամանակ Հայաստանի մասնակիցը ծանոթացել է մյուս երկրների ներկայացուցիչների հետ, սակայն որեւէ մեկին չի առանձնացնում. «Այս մեկ շաբաթվա ընթացքում հասցրել եմ շփվել գրեթե բոլոր մասնակիցների հետ։ Իսկապես շատ ուժեղ եւ արժանի մասնակիցներ կան, որոնց հետ հաճելի է ոչ միայն ելույթ ունենալ, այլեւ շփվել։ Այս օրերն ինձ համար անմոռանալի են։ Անսահման շնորհակալ եմ հայերին աջակցության համար։ Ես ամեն վայրկյան զգում եմ իրենց աջակցությունը, ինչն իսկապես ուժ է տալիս։ Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ովքեր այս ընթացքում իմ կողքին են»։

Իվետա Մուկուչյանը


Շոուն կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ  եթերում՝ ժամը 23:00-ից։ Առաջին կիսաեզրափակչում հանդես են գալու 18  երկրի ներկայացուցիչներ հետեւյալ հաջորդականությամբ՝ Ֆինլանդիա, Հունաստան, Մոլդովա, Հունգարիա, Խորվաթիա, Նիդերլանդներ, Հայաստան, Սան Մարինո, Ռուսաստան, Չեխիա, Կիպրոս, Ավստրիա, Էստոնիա, Ադրբեջան, Մոնտենեգրո, Իսլանդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Մալթա: 

BRAVO.am-ը փայլուն ելույթ եւ բարձր միավորներ է մաղթում Իվետա Մուկուչյանին։

BRAVO.am
Լուսանկարները՝ Իվետա Մուկուչյանի ֆեյբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին