Իրինա Հարությունյանը կրկնակի մայրիկ է դարձել. նրա երկրորդ բալիկը եւս տղա է: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ ինքն էլ, փոքրիկն էլ իրենց շատ լավ են զգում.«Այժմ տղաս հրեշտակի նման քնած է կողքիս»:
Իրինա Հարությունյանը
Փոքրիկը լույս աշխարհ է եկել երեկ առավոտյան` 3 կգ քաշով եւ 48 սմ հասակով: Իրինան տեղեկացրել է, որ նորածնին անվանակոչել է Դավիթ` ավագ որդու` 13-ամյա Արամի որոշմամբ.«Մեծ տղաս դեռ միայն նկարով է տեսել եղբորը, որին շատ էր սպասում, եւ ասել է, որ նրան վաղուց սիրում է:)»:
Դերասանուհու խոսքով` 13 տարվա ընդմիջումից հետո կրկին մայրանալն այլ զգացողություն է.«Սա հասուն մարդու քայլ է. այն ժամանակ չէի գիտակցում, այլ զգացողություն ունեի: Երկրորդ հղիությանս ընթացքը, ավելի զուսպ ծննդաբերությունը… ամեն ինչն այլ էր: Փոքրիկս կողքիս է, բայց կարծես դեռ չեմ գիտակցում`ինչ է կատարվում: Միայն կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ»:
Իրինա Հարությունյանի որդին
Իրինայից հետաքրքրվեցինք նաեւ, թե ում է նման նորածին որդին.«Բժիշկն ինձ է նմանեցրել, իսկ ես որդուս եմ նմանեցնում, դե, նա էլ ինձ է նման:)»:
Փոքրիկի համար քառասունք պահելու մասին խոսելիս դերասանուհին հետեւյալն է ասել.«Քանի որ ձմեռ է, գրիպն էլ տարածված է, երեխայիս անվտանգության համար կհետեւենք ավանդույթին: Կարծում եմ` ես էլ, որդիս էլ խնամքի ու ուշադրության կարիք ունենք»:
BRAVO.am-ը Դավիթին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իրինայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: