Իրինա Շեյքը չի դադարում լինել ամսագրերի ամենացանկալի հերոսուհին: Այս անգամ սուպերմոդելի լուսանկարները զարդարում են “Maxim” ամսագրի հուլիս-օգոստոսյան համարի շապիկն ու էջերը:
Իրինա Շեյքը
28-ամյա գեղեցկուհու նոր ֆոտոշարքն իրականացվել է ծովափերից մեկում: Նա ֆոտոխցիկի առջեւ կեցվածքներ է ընդունել լողազգեստով` չմոռանալով նկարահանվել նաեւ թոփլես, իսկ լուսանկարչի դերում հանդես է եկել Ռասել Ջեյմսը:
Իրինա Շեյքը կրկին ցուցադրում է բարեմասնությունները
Իրինան նաեւ պատասխանել է մի շարք հարցերի, որոնց առանցքն, իհարկե, ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հետ իր սիրավեպն է.“Ինձ չի հուզում ուրիշների կարծիքը, ընկերոջս` նույնպես: Մեկին դուրս ես գալիս, մյուսներն ատում են քեզ, եւ ի՞նչ: Անհրաժեշտ է ուժեղ լինել…”,-նշել է նա:
Իրինա Շեյքը
BRAVO.am
Աղբյուրը` Maxim.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: