×


Լայանա.«Աղջկաս փոխարեն փչել ենք տորթի մոմերը:)»

BRAVO.am-ը երբ ներկայացրեց Լայանայի եւ Ռոլանդի դստեր առաջին լուսանկարները, փոքրիկը 3 ամսական էր, այսօր արդեն Էլինան 7 ամսական է եւ մայրիկի հետ նկարվել է ազգային մոտիվներով նոր ֆոտոշարքում: Երգչուհին մեզ հետ զրույցում ասել է, որ աղջնակը նկարահանման ողջ ընթացքում ժպտացել է:):

Լայանան` դստեր հետ


Ամուսիններն ամեն ամիս նշում են Էլինայի ծննդյան օրը.«Փոքրիկ տորթ ենք գնում ու նրա փոխարեն փչում մոմերը: Նաեւ հիշարժան նվերներ եք առնում»,-ասել է Լայանան եւ նշել, թե որն է աղջնակի արտաբերած առաջին բառը.«Պապա-պապա է ասել:): Անհավատալի է, բայց բոլորին ճանաչում է ու անդադար ժպտում: Բոլորն ասում են` կարծես արեւ լինի, «սմայլիկ»: Տեսնում ու զգում եմ, թե օրեցօր ինչպես է մեծանում»:

Լայանան` դստեր հետ


Երգչուհին նախընտրում է ազատ ժամանակը դստեր հետ անցկացնել. միասին զբոսնում են, խաղում եւ երգում.«Ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներն էլ զգան երեխայի ջերմությունը` աշխարհում ամենակարեւոր բանը»:

Ստեղծագործական նորությունների մասին խոսելիս Լայանան ասել է, որ հոկտեմբերի 23-ին «Գոհար»-ի կազմում կմեկնի Լիբանան` ելույթ ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` «Արմյանկա» ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW