×


Անի Խաչիկյանը եւ Ներսես Ավետիսյանը նկարահանվում են Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմում

Դիլիջանում մեկնարկել են ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Գլխավոր դերերում Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանն են: Նրանք միասին աշխատել են նաեւ «Երեք ընկեր» ներկայացման շուրջ:

«Թիմի անդամներից ոչ բոլորն ես այստեղ, մյուսները Երեւանում են, ողջույններ նրանց»,- նկարահանումները սկսելուց հետո ասել է Քեշիշյանն ու հրավիրել օպերատոր Ֆելիքս Շախտոյանին, որպեսզի միասին կոտրեն ավանդական ափսեն:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HK Productions (@hk__productions)



Ֆիլմի ստեղծագործական կազմն աշխատանքի մասին մանրամասներ էր հայտնել դեռ հուլիսին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Հայտնի է, որ ֆիլմի սցենարի հիմքում գերմանացի գրող Փոփի Ջեյ Անդերսոնի «Կրքի բաղադրատոմս» վեպն է: Խաչիկյանը լրագրողի կերպարում է, որը կյանքի բերումով խոհանոցի տիրուհի է դառնում: Ըստ վեպի՝ գլխավոր հերոսը Բոստոնում սեփական խոհանոցն ունի, պատրաստվում է գիրքը թողարկել ու հեռուստաշոու սկսել: Ֆիլմի որոշ հատվածներ նկարահանվելու են Միացյալ Նահանգներում:

Խաչիկյանն ինստագրամյան իր էջի «սթորի»-ում ցույց է տվել, թե ինչպես է կեսգիշերին Քեշիշյանը նկարահանող խմբի համար ուտելիք պատրաստում: Ի դեպ, ֆիլմում նկարահանվում է նաեւ Եվա Զոհրաբյանը: Նա եւս կիսվել է նկարահանման վայրից լուսանկարներով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW