×


Լայանա.“Առաջին անգամ է, որ սյուժեի մասին ոչինչ չգիտեմ”

Լայանան համագործակցության առաջարկ է ստացել Արմեն Մովսիսյանից եւ, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, սիրով համաձայնել է զուգերգով հանդես գալ երգչի հետ: Երգը կոչվում է “Չէ-չէ”, այն հանրությանը կներկայացվի տեսահոլովակով:

Արմեն Մովսիսյանը եւ Լայանան` "Չէ-չէ" տեսահոլովակի նկարահանումներին


“Սիրային, քնարական գործ է: Երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է: Հոլովակի ռեժիսորն Արտյոմ Հակոբյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, ոճաբանը` Արայիկ Գաբաջյանը: Առաջին անգամ է, որ սյուժեի մասին ոչինչ չգիտեմ. հերոսներին կերտում են պրոֆեսիոնալ դերասաններ”,-ասել է երգչուհին:

Լայանան` "Չէ-չէ" տեսահոլովակի նկարահանումներին


Լայանայի խոսքով` սիրով են աշխատել եւ հուսով են` հանդիսատեսն ըստ արժանվույն կգնահատի.“Երգը շատ հավանեցի: Արմենի ճշտապահությունն ու թիմի պրոֆեսիոնալիզմը եւս մեծ դեր խաղաց: Կարծում եմ` “Չէ-չէ”-ն ոճային առումով իր ուրույն տեղը կզբաղեցնի տեսահոլովակների շարքում: Այն այժմ մոնտաժվում է եւ շուտով եթերում կիլնի”:

Արմեն Մովսիսյանը եւ Լայանան` "Չէ-չէ" տեսահոլովակի նկարահանումներին


Սա երրորդ տեսահոլովակն է, որ երգչուհին կներկայացնի այս տարի: “Սուտ է”-ն եւ “Կամաց-կամաց”-ը կարող եք դիտել մեր Videos բաժնում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW