×


Լայանան դստեր 1-ամյակը գունեղ տոնի է վերածել

Լայանան երեւանյան մանկական սրճարաններից մեկում երեկ գեղեցիկ խնջույք էր կազմակերպել դստեր ծննդյան տարեդարձի առթիվ` հրավիրելով հարազատներին եւ ընկերներին, այդ թվում` դերասանուհիներ Աստղիկ Ալավերդյանին եւ Զառա Սահակյանին` իրենց երեխաների` Մոնթեյի եւ Նոյի հետ: Միջոցառման հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Լայանան` դստեր հետ


Էլինայի 1-ամյակին տեղի է ունեցել նաեւ նրա ատամհատիկի արարողությունը: Արդեն մի քանի ատամիկ ունեցող աղջնակն ընտրել է դիվանագետի եւ տնտեսագետի մասնագիտությունները.«Շատ գոհ եմ նրա ընտրությունից: Ուզում եմ` շատ խելացի ու կրթված բալիկ լինի, իհարկե, մենք էլ ջանք չենք խնայի նպաստելու համար»,-ասել է երջանիկ մայրիկը:

Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ միջոցառման կազմակերպչական հարցերով ինքն է զբաղվել.«Հայրիկն ասում է, որ մայրիկի գործն է թիթիզ բաներ ընտրել աղջկա համար եւ այլն: Այս անգամ ինձ օգնել է քույրս»:

Լայանայի դստեր ատամհատիկի արարողությանը


Փոքրիկ Էլինան եւ մայրիկը հյուրերին ներկայացել են գրեթե միանման հագուստով.«Շատ էինք սպասում առաջին տարեդարձին: Անհավատալի է, բայց արդեն մեկ տարի անցավ: Մանկական սրճարանում մթնոլորտը շատ տրամադրող էր` մուլտհերոսներ, խաղահրապարակ»:

Լայանան` դստեր հետ


Լայանան նշել է, որ թեեւ դուստրն առաջին անգամ էր նման մարդաշատ վայրում, իրեն շատ լավ է դրսեւորել, հետաքրքրվել է ամեն ինչով ու ուշադիր հետեւել ընթացքին.«Պարում էր, ուրախանում, աղմուկից էլ չէր նեղվում»:

BRAVO.am-ը եւս շնորհավորում է Էլինային` նրան եւ բոլոր բալիկներին մաղթելով անհոգ եւ խաղաղ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին