×


Լայանան եւ Արմեն Դավթյանն ասում են` սուտ է :)

Դեկտեմբերի վերջին Լայանան զբաղված էր ոչ թե նախատոնական պատրաստություններով, այլ` ստեղծագործական աշխատանքներով: Երգչուհին զուգերգ է ձայնագրել “Ժողովրդական երգիչ” նախագծից հայտնի Արմեն Դավթյանի հետ եւ նկարահանվել նոր տեսահոլովակում, որի պրեմիերան տեղի կունենա շուտով:

Լայանան եւ Արմեն Դավթյանը` "Սուտ է" տեսահոլովակի նկարահանումներին


“Մենք միասին երգում ենք “Գոհար” երգչախմբում եւ աշխատում ենք ռեստորանային նույն համալիրում, իրար հետ շատ ենք դուետներ կատարել, բայց քանի որ մեր սեփականը չունեինք, որոշեցինք բացը լրացնել”,-BRAVO.am-ին ասել է Լայանան:

“Սուտ է” մեղեդային երգի խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, գործիքավորումն արել են Արթուրն ու Բինան, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, իսկ երգիչների ոճով զբաղվել է Արայիկ Գաբաջյանը:

Լայանան եւ Արմեն Դավթյանը` "Սուտ է" տեսահոլովակի նկարահանումներին


Երգչուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ թեեւ Նոր տարին դիմավորել է աշխատանքային մթնոլորտում, իր հետ նույն ռեստորանում են եղել հարազատներն ու ընկերները.“Եղել են տարիներ, որ Հայաստանում չեմ անցկացրել, բայց սիրում եմ տոներին հայրենիքում լինել”:

Լայանան


Նա նշել է, որ ժամանակ ունենալու դեպքում սիրով պատրաստում է ամանորյա ուտեստներ, հատկապես` նրբաբլիթ եւ թփով տոլմա, սիրում է  նվերներ մատուցել, բայց թե ամուսնուն տարեմուտին ինչ է նվիրել, չբացահայտեց.“Ես նրան հաճախ եմ անակնկալներ անում:)”: 

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լայանան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW