Լանա Խաչատրյանը մեկ տարի է` վայելում է մայրության բերկրանքը: Ստեղծագործական դադար վերցրած երգչուհին նախորդ տարվա հունիսին դուստր պարգեւեց ամուսնուն` Տիգրան Մարտիրոսյանին, օրերս էլ ծնողները կնքել են իրենց առաջնեկին:
Լանա Խաչատրյանը մկրտել է դստերը
1 տարեկան Նունեի մկրտության օրն արված լուսանկարները Լանան հրապարակել է “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Լանա Խաչատրյանը մկրտել է դստերը
Հիշեցնենք, երգչուհու ընտրյալը մասնագիտությամբ տնտեսագետ Տիգրան Մարտիրոսյանն է: Նրանք ծանոթացել են 2011 թվականի փետրվարին եւ երկու տարի ընկերություն անելուց հետո որոշել օրինականացնել հարաբերությունները: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել 2013-ի սեպտեմբերին` Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:
Լանա Խաչատրյանը մկրտել է դստերը
BRAVO.am
Լուսանկարները` Լանա Խաչատրյանի “ֆեյսբուքյան” էջից


×
15,838






